Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ո՞ւմ է պետք իշխանությունների մշակած քաղաքականությունը, երբ երկիրը հստակ քայլերով գահավիժում է անդունդ

Analysis

Աշխարհին գիտական մտքի հսկաներով զարմացնող Հայաստանին չի հաջողվում սեփական գիտությունը զարգացնել ու տարբեր ուղղություններով վճարունակ պահանջարկ ձևավորել: Գիտնականներն ասում են, որ մենք պետք չենք երկրի իշխանություններին, իսկ իշխանություններն էլ ասում են, որ իրենք լոկ զբաղված են պետբյուջեի հաշվին ոլորտի քաղաքականությունը մշակելով և ոչ ավելին: Պարադոքս, որից տուժում է ոչ միայն հայոց գիտական միտքը, այլև վտանգվում է սերունդների ապագան: Եվ այդպես էլ չի հաջողվում գիտական միտքը գեներացնելով տնտեսական եկամուտներ ապահովել նույն այն բյուջեի համար, որից սնվում են քաղաքականություն մշակող իշխանությունները:

Սա ոչ թե զավեշտ է, այլ ողբերգություն, որից տուժում ենք բոլորս: Ու թվում է, թե գիտությունը զարգացնելու համար բոլոր նախադրյալները կան: Ունենք Գիտությունների ազգային ակադեմիա, իր բազում արբանյակ՝ գիտական հիմնարկություններով, որոնց, սակայն, կարծես այդքան էլ չի հաջողվում իր ուսերից թոթափել խորհրդային տարիների «փոշին» ու գործել ժամանակին համահունչ:

Մյուս պարադոքսն այն է, որ գիտության զարգացման համար ժամանակ և ֆինանս է հարկավոր, որը նույնպես ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի կառույց պետք է կարողանա ապահովել: Ներկայիս տխուր տնտեսության պարագայում նման ներդրումների մասին անգամ երազելը կրկին ֆանտաստիկայի ժանրից է: Ստացվում է փակ շրջան՝ գիտությունը ծնկել է, որովհետև տնտեսություն չունենք, իսկ տնտեսությունն էլ չի կարողանում զարգանալ, քանի որ այն սկսվում և ավարտվում է կամ առուծախով կամ եղածը վաճառելով և ստացված գումարները սոցիալական հարցերի լուծմանն ուղղելով:

Սրա կողքին կան գիտնականներ, ովքեր նաև ունենալով բիզնես-մտածելակերպ` կարողանում են սեփական հայտնագործությունների հիման վրա տնտեսության առաջընթացին միտված նախագծեր առաջարկել: Սակայն, պարզվում է, որ դա էլ պետք չէ մեր իշխանություններին, քանի որ շուկայական հարաբերություններին չխառնվելու տակ թաքնվելով և դրանով իսկ ոչ մի տեղ չտանող գործունեություն ծավալելով` իշխանությունները որդեգրել են միայն ու միայն կիսատ-պռատ ու իրար հակասող օրենքների շրջանակներում «քաղաքականություն» մշակելու ուղին:

Եվ տպավորությունն այնպիսին է, որ գերատեսչությունների համապատասխան պաշտոնյաներն այնքան են տարվել իրենց չեղած գործով, այնքան իրենց սենյակներից դուրս չեն եկել ու աշխարհին չեն կարողացել բաց աչքերով նայել, որ նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե ինչ պետք է անեն տվյալ ոլորտի զարգացմանը նպաստելու համար:

Իրականում պետությունն իր այսպես ասած «քաղաքականությունը» մշակելուց բացի, նաև պետք է կարողանա ոչ միայն փող գտնելու և այս կամ այն կառույցին տրամադրելու հարց լուծել, այլ իր ներդրման չափով տվյալ ոլորտից արդյունք ստանալու մասին նույնպես մտածել՝ լինի գիտություն, թե մեկ այլ ոլորտ: Եվ արդյունքը ոչ թե հարկային հաշվետվություններով պետք է չափվի, այլ ոլորտի կողմից գրանցված ձեռքբերումներով, որոնք ավելի կարևոր են: Հակառակ դեպքում ինչպես ապրում ենք արդեն 25 տարի, եղածը վաճառելով, այդպես էլ կշարունակենք մսխել խորհրդային տարիներից մնացածը և փոխարենը չենք կարող ոչինչ ստանալ:

Նման կերպով երկիր կառավարելը կարելի է շատ հանգիստ «ազգային դավաճանություն» կամ «ազգային դավադրություն» հասկացությունների ներքո տեղավորել, բայց երբ ենք հասկանալու, որ եղածը փոշիացնելով սեփական դղյակները կառուցելով երկիր կառավարել հնարավոր չէ, որ այդ մոտեցմամբ երկրի բոլոր ոլորտները վաղուց հասել են SOS ազդանշանային համակարգի հնչեցման մակարդակի, իսկ իշխանությունների կողմից մշակված «քաղաքականությունն» էլ վաղուց ապացուցել է, որ կենսունակ չէ, որ ոչ միայն չի կարողանում ոլորտների զարգացմանը նպաստել, այլև անընդհանտ ավելացող դեգրադացումը կասեցնել: Ուրեմն ո՞ւմ է պետք ձեր մշակած քաղաքականությունը, որը երկրի համար ոչ թե առաջընթաց է ապահովում, այլ հստակ քայլերով տանում է անդունդ:

Արմինե Գրիգորյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards