Ջասթին Բիբերը վերադարձել է ինստագրամ և «unfollow» արել Սելենա Գոմեսին
LifestyleԵրգիչ Ջասթին Բիբերը, ով վերջերս փակել էր ինստագրամի իր էջը Սելենա Գոմեսի հետ անախորժությունների պատճառով, կրկին ակտիվացրել է այն։ Սոցիալական ցանցում Ջասթինն «unfollow» է արել իր նախկին ընկերուհիներ Սելենա Գոմեսին ու Հեյլի Բոլդուինին, և սկսել է հետևել իր ներկայիս սիրուն՝ Սոֆիա Ռիչիին, ով Լայոնել Ռիչիի դուստրն է։
Ջասթինի ինստագրամի էջի փակվելու պատճառ էր դարձել նրա կողմից հրապարակված նկարները, որում նա Սոֆիա Ռիչիի հետ էր։
Այս նկարներին նրա երկրպագուները շատ վատ էին արձագանքել։ Բիբերը նախ սպառնացել էր երկրպագուներին, որ եթե նրանք չդադարեցնեն ատելություն տարածելը, ապա ինքը կփակի իր էջը։ Ջասթինը նաև ավելացրել էր, որ եթե նրանք իսկական երկրպագուներ են, ապա չպետք է այդպես վարվեն այն մարդկանց հետ, ում ինքը սիրում է։
Այս ամենին միջամտել էր նաև Ջասթինի նախկին ընկերուհի Սելենա Գոմեսը և գրել, որ եթե չի կարողանում տանել ատելություն, ապա չպետք է տարածի ընկերուհու նկարները։