Երևանում վճարովի կայանատեղերի համար նախատեսված փողոցներն ընտրվում են ՃՈ համաձայնությամբ
SocietyՃանապարհային ոստիկանությունը համագործակցում է Երևանի քաղաքապետարանի հետ՝ փողոցներում վճարովի ավտոկայանատեղերի համար նախատեսված վայրերի ընտրության հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին՝ համագործակցում է ոստիկանությունը քաղաքապետարանի հետ վճարովի ավտոկայանատեղիների համար նախատեսված վայրերի ընտրության հարցում:
«Երբ որևէ փողոցում կարմիր գծեր գծելու հայտ է ներկայացվում, դա լինում է միայն ճանապարհային ոստիկանության համաձայնությունը ստանալուց հետո: Եթե կլինեն տարաձայնություններ, երթևեկության կանոնների խախտումներ, դրանք մեր կողմից անմիջապես շտկվում են»,- պարզաբանեց Սարգսյանը: