«Նարեկացի» արվեստի միությունը հայտարարում է ընդունելություն
Society«Նարեկացի» արվեստի միությունը հայտարարում է ընդունելություն նորաստեղծ «Քնար» ազգագրական երգի-պարի մանկապատանեկան համույթում:
Մանկապատանեկան համույթի անդամ դառնալու համար իրենց մասնակցությունը կարող են ցուցաբերել 6-16 տարեկան անձինք:
Ընդունելությունը տեղի կունենա մրցութային կարգով:
Համույթը կղեկավարի հայտնի ազգագրագետ և բանագետ Արուսյակ Սահակյանը:
Ցանկացողները կարող են դիմել մինչև սեպտեմբերի 15-ը, զանգահարել, գրել մասնավոր դիմում-նամակ ՆԱՄ-ի ֆեյսբուքյան էջին, barev@naregatsi.org էլեկտրոնային փոստի հասցեին կամ այցելել «Նարեկացի» արվեստի միություն:
29.08.16
Հասցե՝ Վարդանանց 16/1
Հեռ.՝ 012 20 10 21