Ռիհաննայի և Դրեյքի գիշերային ժամադրությունը՝ MTV Video Music Awards-ից հետո (ֆոտո)
LifestyleԴրեյքի և Ռիհաննայի հարաբերությունները, կարծեք թե, պաշտոնակ բնույթ են ստանում։
Օգոստոսի 28-ին Սքուեր Գարդեն համալիրում տեղի ունեցած MTV Video Music Awards 2016 մրցանակաբաշխության ժամանակ բեմում Ռիհաննային սեր խոստովանելուց հետո, Դրեյքն ու Ռիհաննան մտերմիկ ժամադրության են մեկնել Նյու Յորքի Nobu ռեստորան։
Ռիհաննան ժամադրությանը գեղեցիկ տեսք ուներ։ Երգչուհին կրում էր կարճ բլուզ-զգեստ ու ցուցադրում երկար ոտքերը։ Նա հագուստի հետ համադրել էր վարդագույն կլաչ ու մեծ, կանաչ մատանի։
Դրեյքը առօրեական տեսք ուներ սև ու դեղին բաճկոնով, որի թևերը կաշվից էին։ Այս Բաճկոնը նրա հագուստի ֆիրմայից էր՝ October's Very Own։

