Yerevan, 28.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ուսումնական տարվան ընդառաջ դպրոցների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությանը

Society

մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ ամենամյա ավանդական դարձած օգոստոսյան խորհրդակցությանը, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Խորհրդակցությանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները։

 Նախքան խորհրդակցության մեկնարկը քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է մայրաքաղաքի դպրոցներում կատարված նախապատարստական աշխատանքներին ու առկա խնդիրներին:
 «Նոր ուսումնական տարվան ընդառաջ անցկացվող այս խորհրդակցության շրջանակում դպրոցների տնօրենների հետ քննարկում ենք առկա խնդիրներն ու ձեռքբերումները: Օրինակ կան խնդիրներ, որոնք ժամանակ և փուլային լուծումներ են պահանջում: Այս տեսանկյունից առաջնային խնդիր էր դպրոցների ջեռուցման հարցը, որն այսօր արդեն լուծված է: Հանրապետության Նախագահի առաջարկով 3 տարի առաջ մայրաքաղաքի բոլոր դպրոցներն ապահովվեցին ջեռուցման համակարգերով: Եվ սա քայլերից մեկն էր: Հաջորդը դպրոցների վերանորոգման խնդիրն է: Այսօր վերանորոգված է մայրաքաղաքի դպրոցների շուրջ 40 տոկոսը, սակայն դեռ 60 տոկոսում ունենք հարմարավետության ապահովման խնդիր և այդ ուղղությամբ փորձում ենք քայլ առա քայլ աշխատանքներ տանել: Ու եթե նախկինում միայն պետական բյուջեից էին գումարներ տրամադրվում դպրոցների վերանորոգման համար, այս տարի համայնքային բյուջեից ևս նախատեսվել են միջոցներ՝ դպրոցներում մասնակի և հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Համոզված եղեք, որ հաջորդ տարիներին միջնակարգ և հանրակրթական դպրոցներում թե´ աշակերտների և թե´ ուսուցիչների համար կկարողանանք ստեղծել առավել հարմարավետ պայմաններ»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
 Անդրադառնալով երևանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների կրթություն ստանալու խնդրին՝ քաղաքապետը հատկանշել է, որ այդ ընտանիքներն աշխատակազմի հանրակրթության և սոցիալական ապահովության վարչության մշտական ուշադրության կենտրոնում են ու այս օրերին էլ համապատասխան աջակցություն է ցուցաբերվում, որպեսզի այդ երեխաները բոլորի հետ միասին սեպտեմբերի 1-ից հաճախեն դպրոց ու կրթություն ստանան: Բացի այդ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն այս տարի ևս մանկապարտեզներն ավարտող 10000 դպրոցահասակ երեխաներին տրամադրվել են անհրաժեշտ գրենական պիտույքներով դպրոցական պայուսակներ, ինչն իր հերթին որոշակիորեն թեթևացնում է այդ մասով ծնողների բեռը: 
 Օգոստոսյան խորհրդակցության շրջանակում քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ամփոփ ներկայացրել է 2015-2016թթ. ուսումնական տարվա հաշվետվությունը՝ ոլորտում կատարված աշխատանքների և իրականացված ծրագրերի վերաբերյալ։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստմանը, առարկայական օլիմպիադաների և այլ մրցույթների բարձր արդյունքներին, ներառական կրթության ներդրման գործընթացին, կրթական բարեփոխումներին, դպրոցները նորագույն տեխնոլոգիաներով համալրելու ծրագրերին: Ներկայացված հաշվետվությունն ընդունելով ի գիտություն՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ոլորտում կատարված աշխատանքներն ու դպրոցների ձեռքբերումները պարբերաբար ներկայացնել հանրությանը:
 ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն էլ շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին՝ կրթության ոլորտի նկատմամբ առանձնահատուկ ուշադրության համար, և ներկայացրել նախարարության քաղաքականությունն ու այն բարեփոխումները, որոնք առաջիկայում կապահովեն կրթության նոր որակ:
 «Երևանը համակարգի շոգեքարշն է, և շատ կարևոր է ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ ցուցաբերել համատեղ մոտեցում: Իսկապես ողջունելի է խնդիրների մասին բարձրաձայնելու Երևանի քաղաքապետի դիրքորոշումը, ինչը նշանակում է, որ կա պատրաստակամություն՝ դրանք շտկելու և ոլորտն առավել դինամիկ զարգացնելու համար: Ու ես վստահ եմ, որ այդպիսի մոտեցումով մենք համատեղ նոր ու ավելի լավ արդյունքներ կգրանցենք ոլորտում ու կկարողանանք լուծումներ տալ առավել մտահոգող մի շարք հարցերի», - նշել է Լևոն Մկրտչյանը: 
 ԿԳ նախարարը, խոսելով հանրակրթական դպրոցներում նախատեսված բարեփոխումների մասին, ընդգծել է, որ նոր ուսումնական տարում փոփոխվել է 4-րդ և 9-րդ դասարանների քննությունների ձևաչափը՝ թեստային տարբերակից անցում կատարելով բանավորի: 
 Խորհրդակցության շրջանակում անցկացված հարցուպատասխանի ժամանակ տնօրենները հնարավորություն են ունեցել իրենց մտահոգող հարցերն ու առաջարկներն ուղղել ոլորտի պատասխանատուներին:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia