Դոլարի ու ռուբլու միջին փոխարժեքը փոքր աճ է գրանցել
EconomicsՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը օգոստոսի 30-ին կազմել է 474.73 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ բարձրացել է 0.13 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.23 դրամ՝ նվազելով 0.47 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 620.76 դրամ է, նախորդ օրվա համեմատ նվազել է 1.01 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը օգոստոսի 30-ին կազմել է 7.31 դրամ`նախորդ օրվա համեմատ աճը 0.02 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 284.96 դրամ, ոսկի՝ 20,127.98 դրամ, պլատին` 16,438.17 դրամ։