Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդես Է այցելել գրեթե 150 հազար մարդ
CultureՏրետյակովյան պատկերասրահում մեկ ամսվա աշխատանքի ընթացքում աշխարհառչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդես Է այցելել գրեթե 150 հազար մարդ:
Այդ մասին օգոստոսի 30-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են թանգարանի մամուլի ծառայությունում:
«Օգոստոսի 29-ի առավոտվա դրությամբ Այվազովսկու ցուցահանդես Է այցելել 147 հազար 383 մարդ»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Ցուցահանդեսը, որտեղ նրեկայացված են ավելի քան 200 ցուցանմուշներ 17 թանգարաններից եւ վեց մասնավոր հավաքածուներից, Տրետյակովյան պատկերասրահում բացվել Է հուլիսի 29-ին: Ամեն օր ցուցադրանք Է այցելում միջին հաշվով 3-ից մինչեւ 5 հազար մարդ, հիմնական հոսքը բաժին Է ընկնում առավոտվան: Ցուցադրանք կարելի Է այցելել մինչեւ 2016 թվականի նոյեմբերի 20-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է ՌԴ-ի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, Այվազովսկու ցուցահանդեսը գերազանցել Է Վալենտին Սերովի ցուցահանդեսի հաճախելիության ռեկորդը: Ըստ որում Տրետյակովյան պատկերասրահն առաջին անգամ կազմակերպել Է Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսի տոմսերի նախնական վաճառք, հերթերից, ինչպես Սերովի ցուցահանդեսի ժամանակ, խուսափելու համար: