Ծնողները կարող են վստահորեն թույլատրել, որ երեխաները դիտեն մեր ֆիլմը. Կորյուն Մայիլն ու Արման Գևորգյանը՝ «3+2 կգ» քրեական կինոկատակերգության մասին
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Հայկական կատակերգությունների շարքը շուտով կհամալրվի եւս մեկով՝ սեպտեմբերի 15-ից մեծ էկրաններ կբարձրանա Կորյուն Մայիլի «3+2 կգ» քրեական կինոկատակերգությունը:
Մինչ «3+2 կգ»-ի պրեմիերան Life.panorama.am-ի հետ զրույցում սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Կորյուն Մայիլն ու ֆիլմի տնօրեն եւ դերասան Արման Գեւորգյանը որոշ մանրամասներով են կիսվել:
««3+2 կգ» ֆիլմի սցենարը գրվել է փետրվար ամսին, նկարահանումները սկսել ենք հունիսին, իսկ հանդիսատեսի դատին այն կհանձնենք աշնան առաջին ամսվա ուղիղ կեսին՝ սեպտեմբերի 15-ին»,- մեզ հետ զրույցում նշեց Կորյուն Մայիլը՝ երեխաներին քաջ հայտնի քեռի Մուլտիկնիկը, ում համար սա թվով երկրորդ գեղարվեստական ֆիլմն է՝ «Նախաճաշ երկուսի համար» կինոկատագերկությունից հետո:
«3+2 կգ» ֆիլմում Կորյունը մի քանի «պաշտոններ» ունի, նա է հեղինակել ֆիլմի սցենարը, ինչպես նաեւ իրականցրել ռեժիսորի ու պրոդյուսերի գործառույթները, այս ամենից զատ Կորյուն Մայիլը նաեւ գլխավոր դերակատարներից մեկն է:
Ռեժիսորի խոսքով՝ թեեւ ֆիլմը նախատեսված է 16 տարին լրացածների համար, սակայն այն կարող են դիտել նաեւ ընտանիքով.
«Ծնողները կարող են վստահորեն թույլատրեն, որպեսզի երեխաները դիտեն մեր ֆիլմը, քանի որ ոչ մի գռեհիկ ու անպատշաճ կադր չեն տեսնի: Առհասարակ՝ ինքս փորձում եմ նման կադրեր իմ ֆիլմերում չօգտագործել»,- ընդգծեց նա ու ավելացրեց, որ ֆիլմը ոչ միայն ծիծաղաշարժ է, այլեւ ունի հատուկ ու շատ կարեւոր հաղորդագրություն.
Շարունակությունը՝ այստեղ