Հայկական հեռուստաընկերությունում շատ քիչ են լրագրողական հաղորդումները. Սոնա Աբրահամյան
LifestyleTert.am Life-ը գրում է.
Tert.am Life-ն այս անգամ զրուցել է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մասնագիտությունը լրագրող» հաղորդման համահեղինակ, հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանի հետ:
Ինչպե՞ս Սոնան սկսվեց հեռուստատեսային կարիերան, ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնել հեռուստատեսային լրագրողը, այս և մյուս հարցերի պատասխանները՝ զրույցում:
-Ինչպե՞ս ստացվեց, որ բանասեր Սոնա Աբրահամյանը հայտնվեց տեսախցիկի առաջ՝ լրագրողի մասնագիտությամբ:
-12 տարեկան էի, երբ բացվեց «Հայրենիք» մանկական հեռուստաալիքը: Այդ ալիքը իր դռներն էր բացել բոլոր այն երեխաների համար, որոնք հետաքրքրված էին հեռուստատեսային աշխարհով, արտիստիկ էին, ունեն գրելու և տեսախցիկի հետ աշխատելու կարողություն: Ես էլ այդ երեխաներից մեկն էի ու ինձ ևս ընդունեցին: Լրագրողական հաջորդ փորձը Ինտերնյուս երիտասարդականն էր: Սկսեցի աշխատել «Մենք ենք» հաղորդաշարում, իսկ հետո հայտնվեցի Արտակ Ալեքսանյանի լրագրողական թիմում ու սկսեցի նրա թիմի հետ պատրաստել Հատուկ ռեպորտաներ: Հենց այսպես էլ ամեն ինչ սկսվեց:

-Ճանապարհը Ձեզ դեպի ժուռնալիստիկա է տարել, սակայն ընտրել եք բանասերի մասնագիտությունը, ինչո՞ւ:
-Ես շատ հարգում եմ այն մարդկանց ովքեր դասավանդում են ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Շատ սիրում եմ նոր սերնդի լրագրողներին, ովքեր ավարտել են այդ ֆակուլտետը: Այն ժամանակ, երբ ես էի մասնագիտություն ստանում, գիտեի, որ երկար տարիներ բանասիրության և ժուռնալիստիկայի ֆակուլտետները մեկտեղված են եղել և ընտրության հարցում էական տարբերություն չէի տեսնում: Բացի դրանից էլ աշխատանքի բերումով բախտ էի ունեցել շփվել ու սովորել գրեթե բոլոր, այն մասնագետների հետ, ովքեր դասավանդում էին ժուռնալիստիկայի ֆալկուլտետում: Առիթ եմ ունեցել աշխատել և զուգահեռաբար սովորել ներկայիս Ժամը լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի հետ, ով ժուռնալիստիկայում ստեղծագործող շատ սերունդների համար էտալոն է: Կարծում եմ, որ սխալ չեմ արել, որ լրագրություն չեմ ընտրել:

-Որո՞նք են այն դժվարությունները, որոնց առաջ կարող է կանգնել հեռուստատեսային լրագրողը:
- Հայկական հեռուստաընկերությունում շատ քիչ են լրագրողական հաղորդումները: Մեր երկրում կա’մ դու պետք է հաղորդավար լինես, կա’մ լրագրող: Մեզ մոտ քիչ են լրագրող-հաղորդավարները: Նոր ավարտած լրագրողը, որը ունի նոր նախագծեր իրականացնելու ցանկություն՝ կանգնում է փաստի առաջ, քանի որ հեռուստաընկերությունները չունեն դրա կարիքը: Կարծում եմ, որ լրագրողի առաջ հավանական դժվարությունը՝ լրագրող-հաղորդավար համատեղ աշխատանք իրականացնելու մեջ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: