ԱՄՆ-ում 55 մարդ է վարակվել հեպատիտով ելակով սմուզի խմելուց հետո
SocietyԱՄՆ-ում 55 մարդ Է հիվանդացել հեպատիտ A-ով այն բանից հետո, երբ խմել Է սմուզի՝ Եգիպտոսից բերված սառեցված ելակով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 31-ին այս մասին հաղորդել Է CNN-ը՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը (CDC):
Հեռուստաալիքի տվյալներով՝ հիվանդության զանգվածային բռնկում Է տեղի ունեցել վեց նահանգներում. առաջին դեպքերը հայտնաբերվել են Վիրջինիայում, այնտեղ հիվանդացել Է 44 մարդ, չորսական մարդ հիվանդացել Է Մերիլենդում եւ Արեւմտյան Վիրջինիայում, մեկական՝ Հյուսիսային Կարոլինայում, Օրեգոնում եւ Վիսկոնսինում: Հիվանդների տարիքը՝ 15-ից մինչեւ 68 Է:
Ներկայում համաճարակաբանները պարզել են, որ բոլոր հիվանդացածները խմել են սմուզի՝ Եգիպտոսից բերված հատապտուղներով, որը մատուցվել Է Tropical Smoothie Cafe ցանցի սրճարաններում: