Վարդենիս-Սոթք ճանապարհին բեռնատարը բախվել է «Մերսեդեսին». Կա երեք վիրավոր
SocietyՀայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 31-ին, ժամը 21.40-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 9-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» մակնիշի 34 RU 460 (վարորդ՝ 32-ամյա Հ. Ն.) եւ «ԳԱԶ-53» մակնիշի 63 OL 464 (վարորդ՝ 39-ամյա Գ. Դ.) համարանիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները եւ «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` 18-ամյա Պ. Դ.-ն, տեղափոխվել են Վարդենիս քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնի փականները: