Ռոբ Քարդաշյանը պատմել է, թե ինչու ներկա չի եղել Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի հարսանիքին
Lifestyle2014-ի մայիսին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հարսանիք էին արել Ֆլորենցիայում։ Հարսանյաց հանդիսությունը երկու մասից էր բաղկացած՝ աղմկոտ երեկույթ Փարիզում ու հանդիսավոր արարողություն Իտալիայում:
Հարսանիքի ժամանակ բոլորը նկատել էին Քիմի եղբոր՝ Ռոբ Քարդաշյանի բացակայությունը:

Ասում են, թե Ֆլորենցիայում յուրաքանչյուր հյուրի համար մարմարյա սեղանիկ էր նախատեսված, որի վրա նրա անունն էր փորագրված: Այդ սեղանիկներից մեկը դատարկ էր, իսկ անունը ջնջված էր սպիտակ ներկով:

29-ամյա Ռոբ Քարդաշյանը People պարբերականին տված հարցազրույցում վերջապես որոշել է պարզաբանել այդ իրավիճակը․
«Մինչեւ հարսանիքը ես Փարիզում էի ու կոստյում էի ընտրում հարսանիքի համար: Ես 135 կգ էի կշռում ու ատում էի ինքս ինձ: Ես տեսա այն լուսանկարները, որոնք պապարացիներն էին արել Փարիզի օդանավակայանում ու վատացա, որովհետեւ ինձ շատ անհարմար էի զգում: Ես ինձ կաշկանդված էի զգում, դա իմ անձնական որոշումն էր՝ չգնալ հարսանիքին, ես չափից բարդույթավորված էի իմ քաշի պատճառով: Ես չէի ուզում, որ իմ ընտանիքը ինձ այդ տեսքով տեսներ Քիմի հարսանիքին»,- պատմել է Ռոբը: