Գիտելիքի օրվա առթիվ Դավիթ Լոքյանն այցելել է Երանոս համայնքի միջնակարգ դպրոցներ
SocietyՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Երանոս համայնքի թիվ 1 և թիվ 2 միջնակարգ դպրոցներ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ միասին նախարար Լոքյանը ներկա է գտնվել Գիտելիքի և դպրության օրվան նվիրված տոնական միջ ոցառմանը: Այցելության շրջանակներում Դավիթ Լոքյանը հանդիպել է ուսուցչական անձնակազմի և աշակերտների հետ: Շնորհավորելով Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ նախարար Դավիթ Լոքյանը նրանց մաղթել է հաջողություններով լի ուսումնական տարի: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:
Ի տարբերություն թիվ 1 միջնակարգ դպրոցի, որի շենքային պայմանները բավարար են ուսումնական գործընթացը պատշաճ կերպով կազմակերպելու համար, Երանոսի թիվ 2 դպրոցի շենքը վթարային է: Նախարար Լոքյանը տեղեկացրել է, որ թիվ 2 միջնակարգ դպրոցն արդեն ընդգրկված է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր դպրոցների ցանկում:
Երանոս համայնքի թիվ 1 և թիվ 2 միջնակարգ դպրոցները ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ստացել են մեկական համակարգիչ` համապատասխան պարագաներով:
Այցելության շրջանակներում նախարար Դավիթ Լոքյանը հանդիպել է նաև համայնքի բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: