Ռուսական երաժշտական ալիքի անդրադարձը Արամեի նոր տեսահոլովակին
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
NEWS.am STYLE-ի ընթերցողներին արդեն պատմել ենք ճանաչված երգիչ Արամեի եւ բելառուս երգչուհի Անժելիկա Ագուրբաշի նոր զուգերգի՝ «Было и прошло»-ի մասին։ Արամեն իր նոր աշխատանքը վերջացրել է դեռեւս պսակադրությունից առաջ։ Իսկ ահա սեպտեմբերին սպասվում է ստեղծագործության եւ դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան։
Բայց մինչ այդ Արամեն ցուցադրել է ռուսական MUSIC BOX եւ RU TV հեռուստաընկերության երաժշտական հաղորդումների անդրադարձը իր նոր աշխատանքին։
Նշենք, որ նոր զուգերգի եւ խոսքերի, եւ երաժշտության հեղինակը ռուսաստանաբնակ երգչուհի Աննա Հովներն է։