ՀՔԾ-ն կուսումնասիրի իրավական համագործակցության կազմակերպման եվրոպական փորձը
SocietyԻնչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, Վահրամ Շահինյանը Պյոտր Սվիտալսկու խնդրանքով ներկայացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դերն ու առանձնահատկությունները իրավապահ այլ մարմինների համակարգում՝ ընդգծելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հանդիսանում է օրենքի հիման վրա ստեղծված, անկախ և գերատեսչական կախվածությունից զերծ նախաքննական մարմին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
Մասնավորապես՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել իրավական համագործակցության կազմակերպման և քննության մեթոդիկայի կատարելագործման եվրոպական փորձի ուսումնասիրման վերաբերյալ, ինչպես նաև կողմերը կարևորել են ՀՀ հատուկ քննչական ծառայության և Եվրամիության երկրների համապատասխան կառույցների միջև կառուցողական համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը:
Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պ. Սվիտալսկին հետաքրքրվել է Երևանում տեղի ունեցած հուլիսյան իրադարձություններին առնչվող քրեական գործերի նախաքննության ընթացքից:
Զրույցի ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանը փաստել է, որ հարուցված և քննվող քրեական գործերով կատարվում է լրիվ, անաչառ և բազմակողմանի քննություն:
Հանդիպման ավարտին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ կարևորելով ՀՀ հատուկ քննչական ծառայության առաքելությունն ընգծել է. «Բարձր եմ գնահատում ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատանքըև հորդորում եմ ՀՀ իշխանություններին արժանահավատ, արդյունավետ և թափանցիկ քննություն իրականացնել հուլիսյան դեպքերի առնչությամբ: Կարևորում եմ նաև քրեական գործերին վերաբերող թույլատրելի տեղեկատվությունը հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությունը»: