Yerevan, 03.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սա ամենասոսկալի գողությունն էր, որ կարող էին անել մարզիկից և մարդուց, ով այդ մեդալի հետևից գնացել էր 15 տարի. Միհրան Հարությունյան

Sport

Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են: Անկախ Հայաստանի պատմության լավագույն Օլիմպիական խաղերում հայ մարզիկները նվաճեցին 4 մեդալ` մեկ ոսկե և երեք արծաթե: Սա, իհարկե, պաշտոնապես: Բոլորի համար Հայաստանն ունի երկու չեմպիոն` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը: Մրցավարների կողմից գողացված ոսկե մեդալը չի զրկել Հարությունյանին իրական չեմպիոնը լինելուց: ՀԱՕԿ լրատվականի հետ ծավալուն հարցազրույցում Միհրան Հարությունանը խոսել է անցած ուղու, գողացած երազանքի, արցունքների և հետագա ծրագրերի մասին:

 

-Միհրան, ցանկանում եմ սկսել ամենասկզբից: Ի ՞ նչ նախապատրաստական փուլեր ես անցել մինչև Ռիոն:

-Եվրոպայի առաջնությունից հետո ես երկու հավաք եմ անցկացրել առանձին, հետո ևս չորսը հավաքականի հետ: Քանի որ ես հոգեբանորեն շատ լավ էի տրամադրված, բոլոր հավաքներն անցան, այսպես ասած, ինձ համար շատ հաճելի կերպով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հավաքականի ավագ մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին և մարզչական շտաբին այսպիսի աշխատանքի համար:

-Եվրոպայի առաջնության ժամանակ` քո մրցելույթից հետո, շատերը կամա, թե ակամա սկսեցին թերահավատորեն մոտենալ քեզ:

-Այո, ինձ թերահավատորեն սկսեցին նայել շատերը: Ասեմ, որ ի սկզբանե մտածում էինք, որ 71 կգ քաշային կարգում կմրցեմ, որպեսզի այդքան քաշ չգցեմ, սակայն հետո որոշվեց, որ կներկայանամ իմ քաշային կարգում:

-Օլիմպիական խաղերին դու նախապատրաստվում էիր լուրջ վնասվածքով, կարելի է ասել` մեկ ձեռքով: Չէ ՞ ր մտահոգում այն փաստը, որ ձեռքդ պարզապես ամենակարևոր պահին կարող էր քեզ կանգնեցնել:

- Ես և օրգանիզմս պայքարում էինք միմյանց դեմ (ծիծաղում է): Ես չէի ուզում ընդունել այն, ինչ ինքն է պահանջում ինձնից, իսկ ինքը չէր ընդունում իմ որոշումը: Վերջին հավաքի ժամանակ այնքան ցավազրկողներ էի խմել, որ ամբողջ օրակարգս խախտվել էր: Ցավի պատճառով չէի քնում: Սակայն սեղմելով բռունցքներս և ատամներս` ինձ և օրգանիզմիս համոզում էի, որ քիչ է մնացել, պետք է պարզապես դիմանալ:

-Մարդիկ, ովքեր միշտ հետևել են քեզ, նկատել էին, որ Ռիոյում մեկ այլ Միհրան է` դեմքի սառը, ինչ-որ տեղ անգութ արտահայտությամբ: Ո ՞ վ էր այդ Միհրան Հարությունյանը:

-4, 5, 8 տարի առաջ` մինչև Ռիոն, ես ասում էի, որ Խաղերին հատուկ եմ նախապատրաստվելու: Առաջին հերթին ես ինձ հոգեբանական տեսանկյունից նախապատրաստեցի: Ես կարողացա հավաքվել գորգից դուրս, իսկ երբ հավաքվում եմ գորգից դուրս, նրա սահմաններից ներս ինձ հաջողվում է հավաքվել առանց որևէ դժվարության: Ես գնում էի այնտեղ միայն մեկ մտքով` հաղթելու: Ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում, ոչ մի կասկած չկար: Այդ մտքերը ես վանել էի, քանի որ, եթե մեկ ակնթարթ անգամ վարանեի, ես իմ ներսում պարտված կգնայի Ռիո: Բացի այդ, ինձ շատ օգնեցին իմ հարազատները և նրանց հավատը: Իսկ ամենակարևորը` Աստծո ներկայությունը զգալն էր: Ես միշտ զգում եմ նրա աջակցությունը գորգի ներսում, դրանից դուրս, գոտեմարտերից առաջ և հետո: Գորգում, երբ արդեն թվում էր, թե հոգնել եմ, զգում էի ինչ-որ գերբնական ուժ, որ իմ ներսից ինձ առաջ էր մղում: Կարծում եմ, որ դեռ 3 գոտեմարտ էլ կարող էի նույն մակարդակի վրա անցկացնել:

-Կիսաեզրափակչից հետո, երբ դու առավելության հասար աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Ռասուլ Չունաևի նկատմամբ, հաղթանակդ տոնեցիր` պատվի առնելով: Ժեստ, որով հայտնի էր հենց Չունաևը: Ցանկությունը հենց այդ պահի ՞ ն առաջացավ:

- Ցանկանում եմ անկեղծ նշել, որ այդ պահին զուտ մարդկային տեսանկյունից իմ ներսում ոչ մի կաթիլ ատելություն չկար Չունաև մարդու և Չունաև մարզիկի նկատմամբ: Ես երբեք ատելությամբ լցված չեմ եղել ո՛չ թուրք, ո՛չ էլ ադրբեջանցի մարզիկների նկատմամբ: Այդ ժեստն ինքնաբուխ ստացվեց: Ես շատ գոտեմարտեր եմ հիշում, երբ Չունաևը հայ մարզիկներին հաղթելուց հետո այդ ժեստով տոնում էր հաղթանակը: Հիշում եմ` 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, երբ Վարշամ Բորանյանը լուրջ վնասվածքով բարձրացավ գորգ և վնասվածքի պատճառով մի քանի վայրկյանում պարտվեց Չունաևին, ամբողջ աշխարհը դրա մասին խոսեց` ասելով, որ ադրբեջանցին խայտառակեց հային, հաղթեց և պատվի առավ իր նախագահին: Ես դա արեցի, որ ոչ մի մարզիկ Ադրբեջանից, Թուրքիայից կամ այլ որևէ երկրից երբեք նման բան իրեն թույլ չտա, քանի որ իրենք էլ մի օր պարտվելու են: Ես` որպես մարզիկ խնդրում և դիմում եմ նրանց, որպեսզի նրանք չանեն այնպիսի ժեստեր, որով կարող են վիրավորել իմ երկիրը և ազգը: Ցանկանում եմ իմ հարգանքը արտահայտել հենց նույն Չունաևին, նա իսկապես հրաշալի մարզիկ է, կարծում եմ, որ լավ մարդ է նաև: Չէի ցանկանա, որ այդ ժեստը նրան անձնական վիրավորանք հասցրած լինի:

- Միհրան, արդեն մի քանի անգամ է`դառնում ես մրցավարության կողմանակալ որոշման զոհ: Ռիոյում եղածն անգամ սպորտից հեռու մարդիկ տեսան ու հասկացան: Ըստ քեզ` ի ՞ նչ է սա և ե ՞ րբ այս ամենը կդադարի:

- Երևի դա նրանից է, որ ես ժամանակին իմ մեջ ուժ եմ գտել համապատասխան մարդկանց ասելու, որ ես գնում եմ, բավական է, վերջ: Եկել և ներկայացրել եմ իմ երկիրը, իմ հայրենիքը: Շատերին դա դուր չեկավ: Մրցավարական այդ կողմնակալությունները ինձ վրա` որպես մարզիկի չեն ազդել: Սակայն ստացվում է այնպես, որ այդ որոշումները ինձ զրկում են ամենաբաղձալի մեդալներից: Մինչև Ռիոն ես բացատրություններ էի փնտրում, ինձ հանգստացնում էի այն մտքով, որ Խաղերի ուղեգիր ունեմ և, դառնալով օլիմպիական չեմպիոն, այդ ոսկե մեդալի մեջ կտեսնեմ իմ 3 մեդալները` միանգամից (խմբ. Եվրոպական Խաղերի, աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի): Սակայն ստացվեց այն, ինչ ստացվեց: Հիմա ես ոչ մի բացատրություն և արդարացում չեմ գտնում, ոչ մեկի բացատրությունները լսել չեմ ցանկանում. սա ամենասոսկալի գողությունն էր, որ կարող էին անել մարզիկից և մարդուց, ով այդ մեդալի հետևից գնացել էր 15 տարի: Որպես օլիմպիական չեմպիոն` ես ձեռնունայն մնացի, որպես մարդ` ես հարստացա: Ես երջանիկ եմ: Տեսնում եմ, որ մարդիկ ինձ սիրում են, կարեկցում են, չեն համաձայնվում եղածի հետ, ցանկանում են փոխել, սակայն ինչ-որ բան փոխելը սովորական ժողովրդի ուժերից վեր է: Սա հրաշալի զգացում է, աննկարագրելի է: Բայց այդ սերն ու մեծարումը ոչ մի կերպ չեն փոխի իմ մարդկային տեսակը:

 

-Ե ՞ րբ հասկացար, որ ամեն ինչ վերջացավ: Սուլիչից հետո, թե ՞...

-Երբ մարզիչներս բողոքարկման բարձիկը նետեցին, 5 վայրկյան էր մնացել գոտեմարտի ավարտին: Մտածեցի մի վերջին փորձ էլ կանեմ, սակայն երբ վերսկսեցինք գոտեմարտը, մրցակիցս բավականին հեռու էր կանգնել: Այդ պահին հասկացա, որ վերջ`գոտեմարտը փչացրել են: Այն, որ գոտեմարտը փչացրել էին, ես հասկացա հենց առաջին պարտերից, բայց միևնույն է` չես ցանկանում այդ մտքերը ներս թողնել:

-Ի ՞ նչ եղավ սուլիչից հետո` հանդերձարանում:

-Ողբերգություն...(լռում է): Ընդհանրապես, էմոցիաներս արտահայտելու մեջ շատ զուսպ եմ: Ես կարողանում եմ զսպել առավել ևս ցավը: Երեխաները, երբ ծնվում են, լաց են լինում, ես քնած եմ ծնվել, իսկ Ռիոյում հենց այդ լացն էր, այդ արցունքներն էին, որ հոսեցին 27 տարի անց: Ներսումս ամեն ինչ խառնվել էր: Ցանկանում էի հանգստացնել ինձ, չէի ցանկանում ներկաներին ցույց տալ արցունքներս, բայց չէր ստացվում: Միգուցե դա էլ փրկեց ինձ:

-Պարգևատրության ժամանակ դու բարձրացրել էիր գլուխդ և խոսում էիր: Կարծում եմ` Աստծուն ինչ-որ բան էիր ասում: Ի ՞ նչ խոսքեր էին դրանք:

-Նկատվե՞լ է (ժպտում է): Ես բարձրացրի գլուխս և ասացի. «Աստված իմ, ինչու այսպես...»: Սակայն հենց անմիջապես հետո զղջացի ասածիս համար, մեղա եկա: Կրկին գլուխս բարձրացրի և ներողություն խնդրեցի: Ես իրավունք չունեմ նրան ասելու` ինչու, իրավունք չունեմ բողոքելու այն ամենի համար, ինչ ունեի: Նա ինձ հնարավորություն տվեց պատմություն կերտելու, դա ես չարեցի` իմ միջոցով նա արեց:

-Մրցանակաբաշխությունից հետո թվում էր` արծաթե մեդալը պատրաստվում ես մեկին տալ, վերադարձնել: Ի ՞ նչը հետ պահեց քեզ:

-Երբ պարգևատրությունից հետո լուսանկարվում էինք, ցանկանում էի հանել մեդալը, կախել Ստեֆանեկի պարանոցից և լուռ հեռանալ` անվերադարձ: Կանգնել և նայում էի, թե ինչպես է նա «համտեսում» իմ ոսկե մեդալը, տեսախցիկների առաջ ցուցադրում այն, ինչ ինձ է պատկանում: Ցանկանում էի հեռանալ, բայց այդ պահին աղջիկս հայտնվեց աչքերիս առաջ, և մտածեցի, որ եթե ես այդ մեդալը տամ, որը թեկուզ սխալ գույն ուներ, դրանով Ստեֆանեկին կտամ իմ տանջանքը, աշխատանքը և անցած ուղին: Հետ կանգնեցի այդ մտքից, չնայած գիտեի, որ այդ քայլը շատերին դուր կգար, հատկապես` հանդիսատեսին, սակայն ես դա չարեցի: Լուռ հեռացա, միգուցե, կրկին վերադառնալու...

-Այսպիսի ընդունելություն ակնկալո ՞ ւմ էիր:

-Ջերմ ընդունելություն սպասում էի, բայց այսպիսի` ոչ:

-Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը քեզ ոսկե մեդալ շնորհեց, լուսանկարդ փակցված է օլիմպիական չեմպիոնների կողքին: Սփոփանք կա ՞:

-Ամենուր տեսնում եմ լուսանկարներ, հագուստներ, հոլովակներ, որտեղ գրված է. «Օլիմպիական խաղերի չեմպիոն` Միհրան Հարությունյան»: Ամեն տեղ ասվում է` օլիմպիական խաղերի չեմպիոն: Խոսք չկա անգամ փոխչեմպիոնի մասին: Այդ ամենը ոգևորում է, սիրտդ արագ է խփում, փշաքաղվում ես, աչքերդ փայլում են, բայց ոչինչ չի փոխում պաշտոնական փաստը: Իմ ադրբեջանցի ընկերը գրել էր ինձ, որ եթե ես պաշտոնապես ունենայի այդ ոսկե մեդալը, չէի ունենա իմ ժողովրդի սերը: Նա ինձ ասաց. «Ես հպարտ եմ և ուրախ եմ քո համար: Այո, դու Օլիմպիական խաղերի չեմպիոն չդարձար, բայց դարձար ժողովրդական չեմպիոն, իսկ դա ավելի կարևոր է»:

- Օդանավակայանում անընդհատ ինչ-որ բան էիր բղավում:

- Հարցնում էի` ուր է Մոնիկան` աղջիկս: Ես չհասցրեցի ոչ մեկին տեսնել: Այնպիսի ալիք էր...Աննկարագրելի էր:

- Կրկին արտասվեցիր: Ուրախությա ՞ ն արցունքներ էին:

- Այդ պահին նորից ամեն ինչ վերապրեցի: Արտասվում էի և՛ այդ ջերմությունից, սիրուց, և՛ ափսոսանքից: Գիտակցում էի, որ այս մարդկանց, որ իմ ժողովրդին ես կարող էի ոսկե մեդալ պարգևել: Նրանք արժանի են:

 

 

- Ինչպիսի ՞ նն է Միհրան Հարությունյանը Ռիո-2016-ից հետո:

- Ոչինչ չի փոխվել` հասարակ, համեստ, հրաշալի:

- Ի ՞ նչ է հիմա լինելու:

- Սկսվելու է նոր դարաշրջան` իմ դարաշրջանը թե՛ կյանքում, թե՛ սպորտում: Եվ եթե ես վերադառնամ, կվերադառնամ` ոչ թե 100 տոկոսով պատրաստված, այլ` ավելի շատ:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank