Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Դանիայի հետ հանդիպմանը
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Ինչպես հայտնի է, օգոստոսի 31-ին կայացած Չեխիա-Հայաստան հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ, որի հետևանքով չկարողացավ շարունակել հանդիպումը։ Այսօր Հենրիխ Մխիթարյանը բժշկական հետազոտություն անցավ Մլադա Բոլեսլավ քաղաքի կլինիկաներից մեկում։ Ցավոք, արդյունքները հուսադրող չեն։ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ։ Այսպիսի վնասվածքների ապաքինման համար սովորաբար պահանջվում է մեկ շաբաթից մինչև 10 օր, ինչը նշանակում է, որ Հենրիխ Մխիթարյանը բաց կթ ողնի սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումը»,- ասված է ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ:
Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: