Տեսա դեպի լույսն ընթացող սպիտակ հագուստներով մարդկանց, մայրս հետ բերեց, չթողեց նրանց հետ գնամ. կոմայից դուրս եկած հայ զինվոր (տեսանյութ)
LifestyleTert.am-ը գրում է.
Մայիսի 13-ին Լեռնային Ղարաբաղի Թալիշի դիրքերից մեկում հակառակորդի դիպուկահարից տուժած, 26 օր ուղեղային կոմայի մեջ գտնված Հովհաննես Պողոսյանն արդեն ինքնուրույն քայլում ու խոսում է։ Tert.am-ի հետ զրույցում զինվորի մայրը՝ Գայանե Ասատրյանը, նշեց, որ որդին հրաշքով է փրկվել, Աստծո կամքով։
«Վայրկյան առ վայրկյան սպասում էինք, որ մի լավ լուր իմանանք Հովհաննեսի առողջական վիճակի վերաբերյալ։ Հետո աչքալուսանք տվեցին, որ Հովհաննեսը դուրս է եկել կոմայից։ Սկզբում չէր խոսում, հետո սկսեց բառեր ասել, չէր քայլում, իր հետ կամավոր ֆիզիոթերապևտներ էին աշխատում, սկսեց քայլել»,- պատմեց Գայանե Ասատրյանը։
Շարունակությունը՝ այստեղ: