Ինչո՞ւ է Տիգրան Ներսիսյանn այցելել քրեակատարողական հիմնարկ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երեկ «Շանթ» հեռուստաընկերությունը հեռուստադիտողի դատին հանձնեց նոր՝ բազմասերիանոց «Փոխնակ մայրը» հեռուստասերիալը, որի ռեժիսորները Արտյոմ Հարությունյանը և Հայկ Վարդանյանն են: Սերիալի հիմքում ընկած է սուրոգատ մոր թեման, բացի դա, ներկայացվում է երկու ընկերների մութ անցյալի պատմություն: Սցենարի հեղինակը Ռոման Մուշեղյանն է, իսկ համահեղինակը Էդուարդ Զորիկյանը:
Life.panorama.am-ը զրուցել է սերիալի գլխավոր դերակատարներից մեկի՝ Տիգրան Ներսիսյանի հետ՝ նկարահանվելու առաջարկն ընդունելու, մարմնավորած կերպարի և այլ մանրամասների մասին:
«Հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը միանգամից ընդունեցի, քանի որ ներկայացված բոլոր հանգամանքները և պայմանները դրական էին»,- ասաց Տիգրան Ներսիսյանը՝ մանրամասնելով, թե, այնուամենայնիվ, առաջարկն ընդունելուց ինչին է առաջին հերթին ուշադրություն դարձրել.
«Բոլորը գիտեն, որ կան մի քանի կետեր, որոնց որ ես ուշադրություն եմ դարձնում: Այդ կետերից ինձ համար ամենաառաջնայինը սցենարն է: Երբ հեռուստասերիալի գեղարվեստական ղեկավար Ռոման Մուշեղյանը ծանոթացրեց ինձ հեռուստասերիալի սցենարին, այն ինձ միանգամից գրավեց և ես հաճույքով համաձայնեցի: Սերիալում նկարահանվելու կարևոր կետերից մեկը նաև այն կերպարն էր, որին ես պետք է մարմնավորեի»,- հստակեցրեց Տիգրան Ներսիսյանը:
Շարունակությունը՝ այստեղ: