5 տարօրինակ մասնագիտություններ, որոնք կարող են հայտնվել մինչև 2030 թվականը
LifestyleLittlebits ընկերության և MIT Media Lab լաբորատորիայի տնօրեն Այա Բդեյրը համարում է, որ 2030-ական թվականների երիտասարդության համար մասնագիտությունների 65%-ը դեռևս գոյություն չունի: Ժամանակակից աշխարհում տարօրինակ մասնագիտություններ ավելի ու ավելի հաճախ ի հայտ կգան:
Անասնաբույժեր ռոբոտների համար
15 տարի անց տնային կենդանիների տերերը կարող են նրանց տանել բուժման այն մարդկանց մոտ, որոնք ավելի շուտ ինժեներ են, քան բժիշկ: Բդեյրը համարում է, որ ռոբոտների անասնաբույժերը կենդանիներին կօգնեն արհեստական իմպլանտներով կամ վերջույթներով:
Բիհեյվորիստական գեյմ-դիզայներ
Մոտակա տասնամյակում մեր կյանքը ավելի շատ կդառնա խաղի նման: Այդպիսի ուղղության միտումներ արդեն երևում են այսօր: Այնպիսի խաղեր, ինչպես Pokemon Go-ն, որոնք ստիպում են մարդկանց ֆիզիկապես շարժվել և անել այնպես, որպեսզի օգտվողների համար լինի հետաքրքիր: Ապագայում նման ծրագրերի քանակը կաճի:
Հոլոպորտացիայի մասնագետներ
Microsoft-ը արդեն աշխատում է տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալիս ակնթարթորեն տեղափոխվել` չնայած վիրտուալ, այլ վայր, ինչպես օրինակ «Աստղային պատերազմներ» ֆիլմում: Բդեյրը ասում է, որ հոլոպորտացիայի մասնագետները կզբաղվեն նրանով, որ տեղափոխությունը կատարվի առանց խնդիրների և բնական ձևով:
Կլիմայական ինժեներ
Ապագային տեխնոլոգիաները թույլ կտան մարդկությանը որոշակիորեն փոխել եղանակը ըստ սեփական ցանկության: Դա կանեն հատուկ մասնագետները` կլիմայական ինժեներները:
Օրգանների ֆերմեր
Համատեղելի դոնորներ փնտրելու փոխարեն հիվանդները կկարողանան աճեցնել օրգաններ, ինչպես նաև կհայտնվեն անհրաժեշտ տեխնոլոգիաներ: Այսօր այդ ուղղությունը նոր է ծնվում: Բդեյրը ասում է, որ ապագայում օրգաններ աճեցնելը և տպելը կդառնա հասարակ գործ: