Սերգեյ Դովլաթովի լավագույն մտքերը
LifestyleԱյսօր հայ-հրեական ծագումով ռուս գրող Սերգեյ Դովլաթովի ծննդյան օրն է:
Սերգեյ Դովլաթովը ոչ միայն ամենաընթերցվող ռուս գրողներից է, այլ նաեւ մարդ, ով կյանքի ամենատխուր իրավիճակները իրեն հատուկ հանգստությամբ և սարկազմիկ հումորով է դիտարկում։
Դովլաթովի դրական եւ միեւնույն ժամանակ տխուր արձակները վաղուց դասվում են դասականների շարքին։
Wnews.am-ը ներկայացնում է Դովլաթովի լավագույն մտքերը, որոնք արտացոլում են կյանքի հանդեպ նրա վերաբերմունքը։
Բարոյական մարդը նա է, ով ստորություններ է անում առանց հաճույքի:
Ես չեմ ափսոսում ապրածս աղքատության համար։ Եթե հավատանք Հեմինգուեյին, ապա ազքատությունը գրողի անփոխարինելի դպրոցն է։ Աղքատությունը մարդուն զգոն է դարձնում։ Հետաքրքիր է, որ Հեմինգուեյը դա հասկացավ հարստանալուց հետո միայն։
Պետք չէ լինել բոլորի նման, որովհետեւ մենք հենց այդպիսին էլ կանք։
Միակ արդար ճանապարհը սխալների, հիասթափությունների ու հույսերի ճանապարհն է։
Աստծուց հավելում չեն խնդրում։
Ես նախընտրում եմ լինել մենակ, բայց ինչ-որ մեկի կողքին։
Դու վստահեցնում ես, որ սեր չի՞ եղե: Սեր եղել է: Սերը առաջ է շարժվել, իսկ դու մնացել ես տեղում:
Երբ մարդուն միայնակ են թողնում և միաժամանակ անվանում ՝ ամենասիրելի, սրտխառնոց է առաջանում:
Ինչ- ինչ, բայց մենակությունն ինձ մոտ միշտ շատ է եղել, փողն, օրինակ, երբեք չի բավականացրել, բայց մենակություն ես միշտ ունեցել եմ ավելի քան պետք է:
Դա խելահեղություն է ապրել տղամարդու հետ, ով չի հեռանում, որովհետև ալարկոտ է:
Գիտե՞ս կյանքում ինչն է կարեւոր։ Կարեւորն այն է, որ կյանքը մեկն է։ Րոպեն անցավ ու վերջ. ուրիշը չի լինի։
Այնքան չի միավորում, սերը, ընկերությունը, նպատակը, որքան ընդհանուր ատելությունը ինչ որ բանի նկատմամբ:
Ես կարծում եմ սերն ընդհանրապես սահման չունի: Կա միայն այո կամ, ոչ:
«Կանանց մեջ, ինչպես գրքերում կարևորը ոչ թե արտաքինն է, այլ պարունակությունը». նույնիսկ հիմա, անհաշվելի հիասթափություններից հետո, ինձ այս ձևակերպումը ձանձրալի է թվում, ես, հիմա էլ, ինչպես նախկինում, նախընտրում եմ բացառապես գեղեցիկ կանանց:
Տաղանդն ասես կիրք լինի. դժվար է խեղդել, սակայն ավելի դժվար՝ ձեւացնել։
Մարդ սովոր է իրեն հարցնել՝ ով եմ ես. գիտնական, վարորդ, ներգաղթյալ եւ այլն, սակայն անընդհատ պետք է հարցնել. արդյո՞ք ես կղանք չեմ։
Ես վաղուց մարդկանց չեմ բաժանում դրականի եւ բացասականի, իսկ գրական հերոսներին՝ առավելեւս։ Բացի այդ, ես վստահ չեմ, որ կյանքում հանցագործությանը հաջորդում է զղջումը, իսկ սխրագործությանը՝ արքայությունը։ Մենք այն ենք, ինչ ինքներս մեզ զգում ենք։
Հեգնանքը անպաշտպանների սիրելի եւ կարեւորը՝ միակ զենքն է։
Ամբողջ կյանքում ես փչում էի հեռադիտակում ու զարմանում, որ երաժշտություն չկա, իսկ հետո ուշադիր նայում տրոմբոնին եւ զարմանում, որ ոչինչ չի երեւում։
Ի ծնե անինքնավստահության դեմ կարելի է պայքարել որքան հնարավոր է ինքնավստահ պահելաձեւով։
Բնական է՝ հյուր գնալ, երբ կանչում են, ահավոր է՝ գնալ, երբ չեն կանչում, բայց լավագույնը, երբ կանչում են, իսկ դու չես գնում:
«Կյանքը հիասքանչ է», ինչպես պնդում էր Մայակովսկին՝ ինքնասպանությունից առաջ: