Ամեն ինչ ընկույզների օգտակարության և վնասակարության մասին
LifestyleԸնկույզների օգտակարության մասին հայտնի է դեռևս հնուց: Սակայն չի կարելի տարվել դրանցով և չարաշահել, որովհետև դրանք կարող են նաև վնասել:
1. Գետնանուշ – օգտակար է ուղեղի համար
![]()
Գետնանուշը պարունակում է մեծ քանակությամբ ֆոլաթթու, ինչն այնքան անհրաժեշտ է մեր ուղեղի ճանաչողական ֆունկցիան պահպանելու համար: Այն գերազանց ընտրություն է բուսակերների և հղի կանանց համար: Պարունակում է նաև ճարպաթթուներ և վիտամին E:
2. Մակադամիա և պեկան ընկույզ – ամենավատ ընտրություն դիետայի ժամանակ
![]()
Դրանք ամենակալորիական ընկույզներն են սպիտակուցների ցածր պարունակությամբ:
3. Հունական – օգտակար է սրտի համար
![]()
Բոլոր ընկույզները պարունակում են սրտի համար օգտակար օմեգա-3 թթուներ, իսկ հունականում պարունակում է մեծ քանակությամբ ալֆա-լինոլենային թթու, ինչն օգնում է սրտի առիթմիայի դեպքում: Խորհուրդ է տրվում օրական ուտել 8 ընկույզ:
4. Նուշ – ամենալավ ընկույզը նիհարողների համար
Ամենացածր կալորիականություն ունեցող ընկույզներից է, ինչը հարկավոր է ուտել հում վիճակում կամ տապակել առանց յուղի:
5. Լավագույն համադրում օրգանիզմի համար
![]()
Օգտագործեք հում և ալանի ընկույզների խառնուրդ: Դա ամենաճիշտ ընտրությունն է:
6. Լավագույն ընկույզները համեղ սիրողների համար
![]()
Ինքներդ պատրաստեք քաղցրավենիք: Ցանկացած ընկույզ թաթախեք կաթնաշոռի մեջ, վրան ցանեք կակաո կամ մանրացված դառը շոկոլադ:
7. Լավագույն ընկույզները տղամարդու առողջության համար
![]()
Բրազիլական ընկույզները հարուստ են սելենով, ինչը պաշտպանում է շագանակագեղձի քաղցկեղից և տղամարդկանց հատուկ այլ հիվանդություններից: Հարկավոր է ուտել չափավոր: Օգտակար է նաև պեկանը:
8. Ընկույզներ օգտագործելու լավագույն մեթոդը
![]()
Ընկույզները օգտագործեք ածխաջրերի` մրգերի և հյութերի հետ, քանի որ դանդաղեցնում են մարսողությունը և շաքարի յուրացումը: Ավելացրեք դրանք աղցանների, յոգուրտների և այլ ուտելիքների մեջ:
9. Լավագույն ընկույզները հիվանդությունների կանխարգելման համար
![]()
Նուշը պարունակում է ավելի շատ կալցիում, քան մնացած ընկույզները, ինչպես նաև հարուստ է բջջանյութով և E վիտամինով, որը հանդիսանում է հակաօքսիդիչ և օգնում է բորբոքային և այլ հիվանդությունների դեպքում` ներառյալ թոքերի քաղցկեղը և տարիքային ճանաչողական խանգարումները:
10. Աղի սիրողների լավագույն ընտրությունը
Ընտրեք այն մթերքները, որոնք պարունակում են աղի նվազագույն քանակություն: Խուսափեք աղիացված ընկույզներից:
11. Լավագույն ընկուզամրգային խառնուրդները
![]()
Ընկույզների, մրգերի և հատապտուղների խառնուրդներ արդեն վաճառում են խանութներում: Ընտրեք այն մթերքները, որոնց մեջ ընկույզները հում են կամ տապակած առանց յուղի: