Գերմանիայում կառուցված ավազե ամրոցը կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում
LifestyleԳերմանական Դույսբուրգում քաղաքում կառուցված ավելի քան 14մ բարձրություն ունեցող ավազե ամրոցը կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ ավազե շինություն, հաղորդում են գերմանական լրատվամիջոցները:
Հարկ է նշել, որ այս պահին ռեկորդային չափերի հասնող ավազե ամրոցը գտնվում է ամերիկյան Ֆլորիդա նահանգում և ունի 13.97մ բարձրություն:
Օգոստոսի կեսերին Դույսբուրգում ավազե ամրոցի կառուցմանը մասնակցել է 18 քանդակագործ: Նրանք օգտագործել են 2.3 հազար տոննա ավազ: Կառուցված ամրոցը ստացվել է 16մ բարձրությամբ, սակայն ավելի ուշ այն մասամբ ավերվել է, իսկ բարձրությունը՝ նվազել:
Քանդակագործները վերականգնել են ամրոցը այնքանով, որպեսզի կարողանան հավակնել Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելուն:
Գինեսի ռեկորդների գիրքը ամրոցի գնահատում կիրականացնի սեպտեմբերի 12-ին: