Գյումրիում շենքի 4-րդ հարկից ընկած 2-ամյա Հովհաննեսը կարողանում է ինքնուրույն շնչել
SocietyNEWS.am-ը գրում է.
Գյումրիում օգոստոսի 25-ին շենքի 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա Հովհաննես Մանուկյանին միացված արհեստական շնչառության սարքն անջատվել է, նա կարողանում է ինքնուրույն շնչել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, NEWS.am-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, որտեղ այժմ գտնվում է երեխան:
Հիվանդանոցից տեղեկացրին, որ փոքրիկը դեռ ինքնուրույն չի կարողանում սնվել, նրան սնունդ են տալիս հատուկ զոնդի միջոցով:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հովհաննես Մանուկյանի վիճակում դրական տեղաշարժ կա, նա բացել է աչքերը:
Նշենք, որ 2-ամյա փոքրիկի գանգի ոսկորը կոտրված է, պարանոցային ողը՝ նույնպես, նա գլխուղեղի սալջարդ ունի:
Հիշեցնենք, որ երեխայի տեղափոխել էին «Գյումրիի «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղից 15 րոպե անց՝ Երեւան:
NEWS.am-ի տեղեկություններով՝ երեխան մոր հետ դուրս է եկել պատշգամբ ու ճաղավանդակների արանքից ցած ընկել: