Դանիայի հավաքականի մարզիչ. Հայաստանի նկատմամբ հաղթանակը շատ կարեւոր էր
SportՖուտբոլի Դանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Օգե Հարեյդեն մեկնաբանել է աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում Հայաստանի նկատմամբ հաղթանակը:
«Ստացվեց ուրախ խաղ: Մենք կորցրինք բազմաթիվ գոլային պահեր, իսկ վերջում Ֆրեդերիկ Ռյոննովը փրկեց մեզ: Հարկավոր է ավելի արդյունավետ օգտագործել հնարավորությունները: Կարող էինք հաղթել ավելի խոշոր հաշվով:
Ինչ վերաբերում է մրցակցի գոլային պահին, ապա այդպիսի մանկական փոխանցումներ պետք է չկատարենք կենտրոնում: Պետք է ավելի ստեղծագործ լինենք, որպեսզի բոլորը խնդիրներ ունենան մեր դեմ խաղերում: կարեւոր հաղթանակ էր, քանի որ մեր խումբը շատ հավասար է»,- մարզիչի խոսքը մեջբերում է bt.dk-ը:
Հիշեցնենք, որ Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում կայացած խաղում Դանիայի հավաքականը խփեց մեկ գոլ, բայց կարող էր հաղթել ավելի խոշոր հաշվով: Ինչպես չեխերի դեմ օրեր առաջ կայացած ընկերական խաղում, այնպես էլ այսօր Հայաստանի հավաքականը պարտվեց չափազանց չհուսադրող խաղով: