Ստալոնեի դուստրը Վենետիկում հիացրել է բոլորին (ֆոտո)
LifestyleՍիլվերստեր Ստալոնեի դուստր Սիստինն օտար չէ Վենետիկում։ Նա՝ ընտանիքի անդամների հետ միասին, նախորդ տարի Վենետիկում նշում էր հայտնի հոր 69-ամյակը։ Սակայն այս անգամ, կարծեք թե, Սիստինը Վենետիկ էր այցելել մենակ։ Սիստինին նկատել են Լիդոյում, որտեղ անցկացվում է Վենետիկի կինոփառատոնը։
18-ամյա գեղեցկուհին կարճ զգեստով ցուցադրում էր իր գեղեցիկ ոտքերը, իսկ մատներով՝ խաղաղության V նշանը, որը կարող էր վերաբերել նաև V՝ Վենետիկին։
Մոդելը վստահ էր, որ բոլոր աչքերն իրեն են հետևում։ Սև կարճ զգեստի հետ միասին Սիստինը կրում էր սպորտային կոշիկներ։
Սիստինը պայմանագիր է կնքել IMG մոդելային գործակալության հետ և, հնարավոր է, որ Վենետիկ այցը պայմանավորված էր իր աշխատանքով։
