Քայլի Ջենների բոյֆրենդին Լոս Անջելեսում տեսել են իր Ferrari–ով
LifestyleՔայլի Ջենների բոյֆրենդ ռեփեր Թայգային տեսել են նրա Ferrari–ով Լոս Անջելեսում: Մեքենային վերաբերող պատմությունը ցնցել էր համացանցը:

Պարզվում է երաժշտին խաբել են լիզինգ անելիս: Բանն այն է, որ Ferrari ավտոընկերության մեքենաների խանութը մեքենան լիզինգի է տվել (փոխադրամիջոցի վարձակալում) երրորդ մարդու, որն էլ իր հերթին մեկ ուրիշին է վարձով տվել։ Մի խոսքով՝ անցնելով լիզինգի միջնորդների շարքով մեքենան հասել է ռեփերին, որը պնդում է, որ միջնորդներին վճարել է, իսկ նրանք փողը չեն փոխանցել Ferrari-ի դիլերներին:
Ընկերության ներկայացուցիչները մեքենան բռնագրավել են, սակայն ռեփերի թիմը սպառնացել է ակցիաներով։ Երաժշտի իրավաբանները հասել են նրան, որ մեքենան վերադարձնեն ռեփերին՝ ապացուցելով, որ Tyga-ն իսկապես փողը փոխանցել է միջնորդներին, որոնց անուններն առայժմ չեն հրապարակվում:

Աղբյուրը՝ TMZ