Արթուր Ալեքսանյանն իր ամենամեծ հաղթանակը համարում է ազգի ուրախությունը
Sport«Ռիո 2016»-ի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին Օլիմպիական խաղերում իրենց գրանցած արդյունքների մասին:
«Ես հպարտ եմ լինել Հայաստանի պատմության 14-րդ օլիմպիական չեմպիոնը և այդ 20 տարվա դադարից հետո երկրին բերել ոսկե մեդալ: Ամենակարևորն է՝ կոտրել անհաջողությունների սառույցը: Ես հպարտ եմ, որ դրսում մարդիկ ինձ մոտենում են ու շնորհավորում են, զգում եմ մարդկանց ուրախությունը, և դա իմ ամենամեծ ուրախությունն է. իմ հաղթանակով մի ամբողջ ազգ է ուրախանում: Ինձ համար դրանից մեծ հաղթանակ գոյություն չունի»,-ասաց Արթուր Ալեքսանյանը:
Միհրան Հարությունյանը շնորհակալություն հայտնեց իրեն աջակցողներին և հայտեց, որ այն, ինչի միջով անցել են Ռիոյում, ոչնչի հետ համեմատել չի կարող:
«Ես միայն շնորհակալություն կհայտնեմ մեր մարզիչներին, ղեկավարությանը, և ժողովրդին աջակցության համար: Շնորհավորում եմ Արթուրին հիանալի հաղթանակի առթիվ, պատմական հաղթանակի համար: Ոչ իր, ոչ իմ համար հեշտ չի եղել: Շատ կլինեն խոսակցություններ, որ մեզ այս ամենը հեշտ է տրվել, ոչնչի մի հավատացեք, այն ինչի մեջով մենք ենք անցել ոչնչի հետ չենք համեմատի: Շնորհավորում եմ նաև Ձեզ »,-նշեց Միհրան Հարությունյանը: