Պետությունն այսօր չունի հնարավորություն վերականգնելու «Հայֆիլմ»-ը. Մշակույթի փոխնախարար
CultureՊետությունն այսօր չունի հնարավորություն վերականգնելու «Հայֆիլմ»-ը:
Նման տեսակետ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:
«Նախարարությունը պատասխանատու է կինոժառանգության համար, հետեւում է ֆիլմերի պահպանմանը, թվայնացմանն ու օգտագործմանը, իսկ ընդհանուր ենթակառուցվածքների առումով պետք է մի որոշում կայացնել: Անհրաժեշտ է ներդրող գտնել որոշակի պայմաններով «Հայֆիլմ»-ի վերականգնման ծրագիր ֆինանսավորելու համար»- նշեց նախարարի տեղակալը:
Նրա խոսքով` միայն 2015 թվականի ընթացքում թվայնացվել է 18 ֆիլմ:
«Երբ «Հայֆիլմ»-ը սեփակաշնորհվեց, պետությունը պարտավորություն դրեց, որ պետք է այդ ահռելի ժառանգության մոտ 400-460 ֆիլմերը թվայնացվեն, եւ տեսնելով, որ սեփականատերն ամբողջությամբ չի կատարել այդ պարտավորությունը` պետությունն այն հետ վերցրեց: Հիմա մենք փորձում ենք ինքներս կազմակերպել այդ աշխատանքները, ինչը բավականին թանկ գործընթաց է: Մենք այժմ թվայնացնում ենք մեր կողմից նախընտրելի որակով: Պետբյուջեով նախատեսված է յուրաքանչյուր տարի թվայնացել 7 ֆիլմ: Փորձելու ենք ավարտին հասցնել բոլոր ֆիլմերի թվայնացման աշխատանքները&r aquo;,-եզրափակեց Արթուր Պողոսյանը: