Մեկ օրում արձանագրված 13 ՃՏՊ-ների հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 22 մարդ
SocietyԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 5-ից 6-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, բացահայտվել է գողության՝ 11, խարդախության՝ 5, կողոպուտի և յուրացման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: