Բյուրականի աստղադիտարանը վերջին տարիներին համալրվել է նոր սարքավորումներով
SocietyԲյուրականի աստղադիտարանն այս տարի կտոնի իր 70-ամյակը: Աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, փոխտնօրեն և ավագ գիտաշխատող Արեգ Միքայելյանը սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին աստղադիտարանի գրանցած հաջողությունների մասին: «2013թ. Բյուրականի աստղադիտարանը հռչակվեց Ազգային գիտական կենտրոն: Ֆին անսավորման շնորհիվ հնարավոր դարձավ նոր սարքավորումներ ձեռք բերել, կարգի են բերվել մեր ունեցած դիտակները, փոխվել է կառավարման համակարգը, վերանորոգվել է աստղադիտարանի տարածքը: Եթե նախկինում մարդիկ աստղադիտարանի հետևի մուտքից էին օգտվում, ապա այժմ կարող են դիմացի` հիմնական մուտքով ներս մտնել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
Ըստ Արեգ Միքայելյանի`աստղագետների նվիրվածության, պետական աջակցության և միջազգային կառույցների հետ համագործակցության շնորհիվ աստղադիտարանը վերջին տարիներին դրական տեղաշարժ է գրանցել: «Մեր ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ անցյալ տարի Բյուրականի աստղադիտարանը «Միջազգային աստղադիտական միության» կողմից տարածաշրջանային կենտրոն ճանաչվեց: Աշխարհում ութ այդպիսի կենտրոն կա, որոնք համակարգում են աստղագիտության զարգացումը խոշոր տարածաշրջաններում: Մեր տարածաշրջանը կոչվում է`«Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջան»,- ասաց փոխտնօրենը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ցանկում ընդգրկվել է նաև Բյուրականի աստղադիտարանը: Մինչ այդ Հայաստանից ներառված էր միայն Մատենադարանը: