Պատմության թանգարանում ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես կբացվի
SocietyԵրևան քաղաքի պատմության թանգարանում սեպտեմբերի 14-ին կբացվի ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես՝ «Չկա անկախություն ուրիշի գծած սահմաններում» խորագրով:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակա յնության հետ կապերի վարչությունից:
Ցուցահանդեսում կներկայացվեն 1988-1990-ական թթ. արցախյան շարժման բնօրինակ պաստառներ (թվով 33), որոնք թանգարանի համապատասխան հավաքածուի մի մասն են կազմում և ձեռք են բերվել 1990-ական թվականներին թանգարանի աշխատակիցների կողմից:
Դրանց բովանդակությունը պարունակում է ՀՀ անկախության համար մղված պայքարի ողջ գաղափարախոսությունը: