Yerevan, 28.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՔԾ-ն բացահայտել է կատարված սպանության փորձի և խմբով խուլիգանության դեպքերը

Society

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի վարույթին հանձնված՝ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում բացահայտվել են կատարված առանձնապես ծանր հանցագործության հանգամանքները, բավարար ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ են ներգրավվել զենքի գործադրմամբ խմբով խուլիգանություն, սպանության փորձ կատարած և ապօրինի կերպով հրազեն կրած անձինք:

Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից՝ հավելելով. «Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի հարակից անտառում կազմակերպված խնջույքից հետո, ժամը 19:00-ի սահմաններում, Դավիթ Բաղդասարյանը, Աբգար Հարությունյանը և Արմեն Ասատրյանը, իրենց 4-5 ընկերների հետ «Mercedes-Benz» և «BMW X5» մակնիշի ավտոմեքենաներով գնացել են հիշյալ գյուղ, որտեղ տեսնելով «BOBCAT Տ630» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Վարուժան Հակոբյանին՝ շեղվել են ճանապարհից և քանի որ իրենք նույնպիսի տեխնիկա են շահագործում գյուղում, այդ հարցում իրենց ՙմրցակցելու՚ համար վերջինիս «պատժելու» խուլիգանական մղումներից ելնելով՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է ներկաների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել Վ.Հակոբյանի վարած տրակտորը վնասելով:

Մասնավորապես՝ Դավիթ Բաղդասարյանը, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել և ձեռքով հարվածել է տրակտորի ապակուն և պահանջել, որ Վ.Հակոբյանը իջնի, իսկ մյուսները հարձակվել են տրակտորի վրա և իրենց մոտ եղած, որպես զենք օգտագործվող մահակներով հարվածներ են հասցրել՝ վնասելով այն: Այդ ընթացքում Ա. Ասատրյանը և Ա. Հարությունյանը հարձակվել են Վ. Հակոբյանին պատկանող «Շեվրոլետ Նիվա» մակնիշի ավտոմեքենայի մեջ նստած Վիգեն և Անդոկ Հակոբյանների վրա, որտեղ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով համագյուղացիների նկատմամբ, նրանց ներկայությամբ վիճաբա նության մեջ են մտել վերջիններիս հետ: Ա.Հարությունյանը իր մոտ եղած` որպես զենք օգտագործվող մահակով հարվածել և կոտրել է Վ.Հակոբյանի հիշյալ ավտոմեքենայի դռան ապակին, իսկ Ա.Ասատրյանը բացել է ավտոմեքենայի դուռը և որպես զենք օգտագործվող մահակով փորձել է հարվածներ հասցնել ավտոմեքենայի մեջ նստած Հակոբյաններին:

Վ. Հակոբյանը ստեղծված իրավիճակում լինելով անպաշտպան, իր կյանքի և առողջության նկատմամբ 5-6 հոգու կողմից ոտնձգություն իրականացնողներից պաշտպանվելու նպատակով, տրակտորն աջ ու ձախ վարելով դիմել է փախուստի, որի ընթացքում հարձակում գործողներից Դ. Բաղդասարյանը տրակտորի հետ փոխազդեցության պայմաններում ստացել է առողջության միջին ծանրության մարմնական վնասվածքներ: Խուլիգանական արարք կատարողները, տեսնելով մարմնական վնասվածք ստացած Դ. Բաղդասարյանին, վերջինիս բուժօգնություն ցույց տալու նպատակով դադարեցրել են իրենց հանցավոր գործողություններ ը:

Միաժամանակ դեպքի վայր հասած Դ. Բաղդասարյանի ազգական Մխիթար Հարությունյանը՝ տեսնելով իր ընտանիքի անդամների հետ անձնական անբարյացակամ փոխհարաբերությունների մեջ գտնվող Վ. Հակոբյանին, վերցրել է ընկերոջը օրինական հիմքերով պատկանող, հրազեն հանդիսացող «Սայգա ՄԿ» մոդելի որսորդական ակոսափող ինքնալից կարաբինը և Վ.Հակոբյանին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, շուրջ 31 մետր հեռավորությունից մի քանի անգամ կրակել է Վ.Հակոբյանի կողմից վարվող և հեռացող տրակտորի ուղղությամբ:

Կրակված գնդակներից մեկը կոտրել է տրակտորի խցիկի հետին, իսկ Վ.Հակոբյանի գլխի մոտով անցնելուց հետո` նաև դիմային ապակիները: Գնդակներից մեկն էլ վնասել է տրակտորի թիթեղը: Մ.Հարությունյանը չի կարողացել սպանությունն ավարտին հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Վ.Հակոբյանը տրակտորը վարելով անցել է որոշ տարածություն, որից հետո իրեն դուրս է գցել և փախչելով թաքնվել:

Մխիթար Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 34-104-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով, Արմեն Ասատրյանին, Աբգար Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ Դավիթ Բաղդասարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia