«Հայաստանը որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» համաժողովին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների և Իրանի ներկայացուցիչներ
EconomicsՀայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ 2016 թվականի սեպտեմբերի 20-ին կանցկացվի «Հայաստանը որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» համաժողովը: Այն կազմակերպելու նպատակով կառավարությունը կհատկացնի ավելի քան 26 մլն դրամ:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի օրակարգում:
Ըստ նախնական նախահաշվի` միջոցառման կազմակերպման համար իրականացվելու են հյուրերի տրանսֆեր և միջոցառման այցելության հետ կապված տրանսպորտի ապահովում, տարածքի վարձակալություն, ձևավորում, կահավորում և հագեցում, հյուրասիրության ապահովում, սինխրոն թարգմանություն, տպագրություն, հուշանվերների ձեռքբերում, պաշտոնական ճաշ՝ ՀՀ վարչապետի անունից, իրազեկման միջոցառումներ։
Միջոցառման շրջանակում համաժողովին կմասնակցեն շուրջ 200 անձ, այդ թվում նաև մասնակիցներ ԵԱՏՄ երկրներից և ԻԻՀ-ից։
Միջոցառման նպատակն է ՀՀ տնտեսության առկա իրավիճակի և զարգացման ներուժի ներկայացումը, ինչպես նաև տեղական արտադրողների համար նոր գործընկերների բացահայտումը և համագործակցության խթանումը։