Գոհար Ավետիսյանը՝ Արցախում
LifestyleԵկ Արցախ ֆլեշմոբը մեծ թափ է ստացել։ Օրերս երգիչ Հայկոն ընկերների հետ, որոնց թվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, այցելել էր Արցախ՝ լինելով ԼՂՀ Շահումյան շրջանում։

Արցախ է շտապել նաեւ սեպտեմբերի սկզբին Հայաստան ժամանած ռուսաստանաբնակ հայտնի հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը։ Գոհարը Երեւանում եւ Սեւանում շրջելուց հետո, որոշել էգնալ Արցախ։
23-ամյա հայուհին նախ կանգ է առել Սյունիքի մարզում՝ հիանալու Տաթեւ վանքի հնամյա, անզուգական գեղեցկությամբ։
Այնուհետեւ դիմահարդարը հասել է Արցախ եւ լուսանկարվել «Մենք ենք, մեր սարերը» (նաեւ հայտնի որպես՝ «Պապիկ-տատիկ») կոթողի մոտ։