Երկրաշարժ Ադրբեջանում. Այն զգացվել է նաեւ Հայաստանի տարածքում
SocietyՍույն թվականի սեպտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 20.57-ին (Գրինվիչի ժամանակով` 16.57) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 41.77 աստիճան եւ արեւելյան երկայնության 46.63 աստիճան (Ադրբեջանի Հանրապետության Զաքաթալա քաղաքից 6 կմ դեպի հյուսիս):
Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերեւույթից 20 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում ՝ Նոյեմբերյանում՝ 3 բալ ուժգնությամբ: