Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբին զենք վաճառելու գործով դատավճիռը հրապարակվեց
SocietyԱյսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբին զենք վաճառելու գործով դատավճիռը:
Դատարանը չորս ամբաստանյալներին մեղավոր ճանաչեց` վերջիններիս դատապարտելով ազատազրկման: Հակոբ Հակոբյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս, Անուշավան Ավետիսյանը` 3 տարի, Հարություն Հովհաննիսյանը եւ Ստեփան Չիլինգարյանը` 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։
Նշենք, որ սույն գործով դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով, իսկ արդեն իսկ դատապարտյալներն իրենց մեղավոր էին ճանաչել: