Սեպտեմբերի 17-ի փոխարեն աշխատանքային օր սահմանվեց սեպտեմբերի 24-ը
SocietyՀՀ կառավարությունը փոփոխություն կատարեց նախորդ նիստում ընդունված որոշման մեջ և աշխատանքային օր սահմանեց սեպտեմբերի 24-ը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ նախորդ նիստին որոշում էր կայացվել սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը տեղափոխել 2016 թվականի սեպտեմբերի 17-ին:
Այսօր կատարված փոփոխությամբ՝ սեպտեմբերի 17-ը կլինի ոչ աշխատանքային, փոխարենը աշխատանքային օր սահմանվեց սեպտեմբերի 24-ը: Աշխատանքային օրը փոփոխվել է Սուրբ Խաչի տոնին հաջորդող մեռելոցի կապակցությամբ: