Նորթ Ուեսթը դպրոց չի գնա
LifestyleՔիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 3-ամյա աղջկա՝ Նորթի հասակակիցներն արդեն ուսումնական հաստատություններ են գնում, սակայն աստղային ընտանիքին մոտ աղբյուրը հայտնել է, որ Նորթը ո՛չ հիմա, ո՛չ մոտ ապագայում դպրոց չի գնա:
35-ամյա Քարդաշյանը հսկայական կարողություն է վաստակել՝ նույնիսկ քոլեջ չավարտելով, նա համոզված է, որ ուսման մեջ չէ երջանկությունը: Քիմի զարմիկներից՝ նրա քույր Քորթնիի երեխաներից ոչ մեկը սովորական դպրոց չի գնացել:
«Քիմը կարծում է, որ Նորթը չպետք է դպրոց գնա, համենայնդեպս, ոչ հիմա: Մանավանդ որ նրանք շատ դայակներ ունեն, իսկ զարգացման համար անհրաժեշտ ամեն բան դուստրը կվերցնի մասնավոր դասերից: Իրականում Քիմը մտահոգվում է, որ սովորական դպրոցում երեխաները կարող են ծաղրել Նորթին, քանի որ նա փոքրիկ հայտնի է»,- ասել է աղբյուրը:


