Քայլի Ջեները շիկահեր է դարձել (լուսանկար)
LifestyleՀայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քայլի Ջեները, որն ամբողջ աշխարհում միլիոնավոր դեռահասների կուռք է հանդիսանում, իմիջի հետ կապված հերթական փոփոխությանն է դիմել: Քայլին այժմ արդեն շիկահեր է դարձել: Եվ եթե դուք կարծում եք, որ ռեալիթի շոուների աստղը հերթական կեղծամն է գնել, ապա չարաչար սխալվում եք, քանի որ Քայլին իսկապես ներկել է մազերը և շիկահեր դարձել: Գրում է Spletnik.ru.-ն: Իր Snapchat-ում Ջեներն անգամ լուսանկար է հրապարակել, որն արվել է գեղեցկության սրահում, երբ վարսահարդարն արդեն ներկել էր նրա մազերը, որպեսզի որևէ մեկը չկասկածի, որ նա իսկապես որոշել է կտրուկ ոճային փոփոխության դիմել:
