Օրենքի նոր նախագծով հստակեցվում է զինվորական ծառայության անվտանգության ապահովման կարգը
SocietyՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի այժմ արդեն պաշտոնակատար Սեյրան Օհանյանը:
«Օրենքի նախագծով հստակեցվում են զինվորական ծառայության անվտանգության ապահովման, զորամասում զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման հետ կապված պաշտոնատար անձանց ու զինծառայողների իրավասությունները և պարտականությունները, մարտական դրոշի պահպանման և օգտագործման կարգը»,- ասաց Սեյրան Օհանյանը: