Կառավարությունը և սահմանապահ համայքները
BlogՏիգրանուհի Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սոցցանցերի և ԶԼՄ-րի այսօրվա հիմնական գրառումներն ու հրապարակումները կապված են կառավարության հրաժարականի հետ, այս առիթով մի քանի դիտարկում:
Արդեն նախկին գործադիրիմասին խոսելիս հարկ եմ համարում ընգծել հետևյալը. առանձնահատում նշանակություն տրվեց սահմանապահ համայնքներին: Հայրենիքը սկսվում է սահմանից. այս գաղափարը գնալով ամրապնդվեց գրեթե ողջ հասարակության մոտ:
Դեռևս 2014-ից ուժի մեջ է մտել սահմանամերձ համայնքներում բնակվող ընտանիքներին տրվող կոմունալ վճարների փոխհատուցման քաղաքականությունը, որը գործում է մինչ օրս: Կառավարության որոշմ էր ընդունել, ըստ որի, սահմանամերձ համայնքներում տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ պայմաններ ստեղծվեցին ազատվելով հարկերից: Հաջորդ կարևոր նախաձեռությունը «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված՝ ՀՀ սահմանամերձ համայնքների ընտանիքներին տրվում է բնական գազի, էլէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցումն էր: Կառավարության կողմից հաստատված սահմանամերձ համայնքների ցանկ են ներառվել 9 քաղաքային համայնք՝ Ճամբարակ, Վարդենիս, Գորիս, Քաջարան, Կապան, Մեղրի, Ագարակ, Նոյեմբերյան, Բերդ: Սակայն մարտական գործողություններից առավել տուժած քաղաքներ են համարվում Բերդը և Ճամբարակը, ուստի դրանք ներառվել են արտոնությունից օգտվողների ցանկ:
Գործադիրն իր նախաձեռնությունում հստակ ամրագրել է, որ սահմանամերձ ազգաբնակչությանն ազատում է հողահարկից և անշարժ գույքի գույքահարկից, ինչպես նաև առանձին կերպով հստակեցվում է, և օրենքով սահմանվում է այդ համայնքներին ընձեռել հատուկ արտոնություններ` ազատելով հարկային պարտավորություններից: Այս նախաձեռնությունը միանշանակ տեղում լուծելում է սոցիալական խնդիր, քանզի բիզնես միջավայրի համար նպաստավոր պայմանների հաստատմամբ կբարձրացվի նաև տարածաշրջանի կենսամակարդակը, իսկ հարկերից ազատման օրենքով` Կառավարությունը սահամանմերձ համայնքները արտոնյալ պայմաններում զարգանալու հնարավորություն է ընձեռել: Սահմանապահ համայնքներն, ըստ էության, իրենց աշխարհագրական դիրքի պատճառով չպետք է զրկված լինեն հավասարաչափ զարգացումից և նպաստավոր տնտեսական դաշտ ունենալու պայմաններից: