Yerevan, 28.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի բոլոր մարզերի կրտսեր դպրոցներն ընդգրկված են դպրոցական սննդի ծրագրում

Society

Երևանում ընթացող Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի մասնակիցները  Հայաստանի դպրոցներում իրականցվող դպրոցական սննդի ծրագրին  ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 8-ին այցելել են Արարատի մարզի դպրոցներ:  Այս մարզում դպրոցական սնունդն իրականցվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ: ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Բագրատ Եսայանի տեղեկացմամբ՝ հանրապետության 1390 դպրոցներից 1150- ը, այսինքն ՀՀ բոլոր մարզերի կրտսեր դպրոցներն ընդգրկված են դպրոցական սննդի ծրագրում: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Դրանցից  Արարատի,  Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի թվով 260 դպրոցները ներառված են ազգային ծրագրում: «Ծրագրի մեկնարկից 4 տարի հետո Արարատի,  Վայոց ձորի և Սյունքի մարզերի դպրոցներում դպրոցական սննդի ծրագիրը Պարենի համաշխարհային ծրագրի կողմից փոխանցվել է պետությանը և այժմ  այս 3 մարզերում ֆինասավորումն ամբողջությամբ  կատարվում է ՀՀ կառավարության կողմից: Մնացած 7 մարզերում ծրագրի ֆինանսվորումը կատարվում է Պարենի համաշխարհային ծրագրի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության դոնորությամբ:  Մենք նախատեսում ենք, որ տարեցտարի ազգային ծ րագրի շրջանակն  ընդլայնվելու է. 2017-ին  դպրոցական սննդի ազգային  ծրագրում կընդգրկվի նաև Տավուշի մարզը, իսկ հետագա երկու տարիներին  Շիրակի և Արագածոտնի մարզերը»,- նշել է Բ. Եսայանը և հավելել, որ  Արարատի,  Վայոց ձորի և Սյունիքի մարզերի դպրոցների 50 տոկոսում կազմակերպված  է տաք ճաշ, մնացած դպրոցներում դեռևս տրամադրվում է սառը  սնունդ (թխվածքաբլիթ և հյութ): Բ. Եսայանի խոսքով՝ համապատասխան սարքավորումներ հատկացվել են  ազգային ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցներին, սակայն կախված ֆինանսավորման և ծնողական  համայնքի ներգրավվածության չափերից, որոշ դպրոցներում տաք սննդի կազմակերպման համար միջոցները չեն բավարարում:

«Մենք փորձելու ենք բոլոր դպրոցներին տաք սննդի կազմակերպման հնարավորություն տալ: Այժմ ուսումնասիրություն է կատարվում այն դպրոցներում, որտեղ սարքավորումներ կան, սակայն տաք սնունդ չի կազամակրպվում: Նախատեսվում է ստեղծել հատուկ հիմնադրամ, որը ամենայն հավանականությամբ կնախաձեռնի տաք սննդի մատակարարում դպրոցներին»,- տեղեկացրել է Բ. Եսայանը՝ հավելելով, որ հիմնադրամի ստեղծումից մի քանի տարի անց  դպրոցական սննդի ծրագրում  նախատեսվում է  ընդգրկել նաև Երևանը:
Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի մասնակիցների մարզային շրջայցի  առաջին կանգառը Արարատի մարզի  Սիսավան համայնքի միջնակարգ դպրոցում էր, որտեղ  դպրոցական սնունդը տրվում է տաք ճաշի տեսքով: Դպրոցի տնօրեն Ն.  Գալստյանի տեղակացմամբ դպրոցն ունի   300 աշակերտ, որոնցից 145-ը  (կրտսեր դպրոցի ու նախակրթարանի սաները) օգտվում են դպրոցական սննդից: Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի պատվիրակները  Սիսավանի դպրոցում  ծանոթացել են դպրոցական սննդի կազմակերպման համար ստեղծված պայմաններին՝ խոհանոցային գույքին, ճաշացանկին, խոհարարների աշխատելաոճին ու աշակերտների ն ախասիրություններին: Դպրոցի տնօրենը, ներկայացնելով  ծրագրի իրականացման ընթացքը՝ նշել  է, որ  բացի կառավարության հատկացրած ֆիանսավորումից, որը յուրաքանչյուր երախայի համար կազմում է օրական մոտ 150 դրամ, իրենք ստանում են նաև ծնողական համայնքի աջակցությունը:

«Ծնողական կամավոր աջակցությունը շատ կարևոր է այս ծրագրի հաջողության համար: Դրա շնորհիվ դպրոցական սննդի ճաշացանկը դառնում է ավելի բազմազան: Օրինակ, երեխաները մեզ մոտ ստանում են նաև միս, միրգ, բանջարեղեն, որն ապահովվում է ծնողական համայնքի ներդրումների շնորհիվ»,- նշել է  տնօրենը:

Դպրոցում շրջայց կատարելուց հետո հյուրերը Սիսավանի դպրոցի բակում մասնակցել են ծառատունկի, ինչպես նաև ունկնդրել սաների երգուպարի կատարումները: Օտարեկրացի հյուրերը հայ փոքրիկների հետ փորձել են մասնակցել հայկական ազգային  պարերի կատարմանը, ինչպես նաև  լուսանկարվել  նրանց հետ:

Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի մասնակիցները, որոնց թվում են 65 երկրների 250 ներկայացուցիչներ, այդ թվում՝ մոտ երկու տասնյակ նախարարներ այցելել  են նաև Վեդու թիվ 1 և թիվ 2, Արտաշատի թիվ 1 և թիվ 2, Արալեզ համայնքի դպրոցներ:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia