Իվանիշվիլին նշել Է երկրի «ամենամեծ խնդիրը»
SocietyՎրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր եւ երկրում կառավարող «Վրացական երազանք» թիմի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին այն կարծիքին Է, որ «ամենամեծ խնդիրը» նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի նշանակումն է
«Ես Մարգվելաշվիլիին համարում եմ ամենամեծ խնդիրը, եւ արդեն այդ կապակցությամբ ներողություն եմ խնդրել հասարակությունից: Ես դեռ չեմ տեսել այդ տարիքի մի տղամարդ, որն այդպես տրամագծորեն, դեռահասի մակարդակով փոխում Է բնավորությունը»,-հայտարարել Է Իվանիշվիլին՝ ելույթ ունենալով տարածաշրջանային ԶԼՄ-ների հետ կայացած հանդիպման ժամանակ:
Իվանիշվիլին հիշեցրել Է, որ Մարգվելաշվիլին, հակառակ իր կտրական հայտարարություններին, այնուամենայնիվ, տեղավորվեց նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից կառուցված մեծ նստավայրում եւ դրանով իսկ «օգտագործում Է վեց անգամ ավելի մեծ տարածք եւ միլիոնավոր լարիներ՝ բնակչության փողերը»:
Վրաստանի նախագահի եւ Իվանիշվիլիի միջեւ դիմակայությունը վաղուց Է սկսվել, դրան գումարվել Է Մարգվելաշվիլիի հակամարտությունը միլիարդատիրոջ կողմնակցի, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Լինելով կառավարության ղեկավար՝ Ղարիբաշվիլին չԷր ներկայանում խորհրդարանում նախագահի ամենամյա զեկույցներին, ներկա չԷր լինում Մարգվելաշվիլիի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստերին, անտեսում Էր պետութան ղեկավարի մասնակցությամբ բոլոր միջոցառումները:
Հակամարտությունը սրվեց այն բանից հետո, երբ Մարգվելաշվիլին որոշեց պետական դիվանատան փոխարեն հաստատվել Սահակաշվիլիի նստավայրում: Ավելի ուշ Իվանիշվիլին նախագահին մեղադրեց այն բանում, որ նա իբր մրցակցում Է կառավարության եւ խորհրդարանի հետ՝ դրանով իսկ խանգարելով նրանց աշխատել: Իվանիշվիլիի կարծիքը պաշտպանում Է կառավարող կոալիցիայի ներկայացուցիչների մեծամասնությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: