Գյումրիի ծննդատանը նորածին է մահացել
SocietyNEWS.am-ը գրում է.
Գյումրիի ծննդատանը օրեր առաջ նորածին է մահացել:
Ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 2-ին իրենց մոտ է ընդունվել հղի թոքաբորբով: Նա երկվորյակ է ծննդաբերել՝ աղջիկ ու տղա:
«Տղա երեխան սրտի բնածին արատ է ունեցել, բոլոր միջոցառումներն արվել են երեխայի կյանքը փրկելու համար, սակայն նա կես օր անց մահացել է»,- ասաց Վարդան Սարգսյանը:
Ծննդկանը եւ նրա դուստրը տեղափոխվել են այլ հիվանդանոցներ: Ծննդկանը երկու օր անց դուրս է գրվել հիվանդանոցից: