Խոսրովի անտառի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ է մահացել
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 8-ին` ժամը 11.15-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խոսրովի անտառի մոտակայքում՝ ձկնաբուծարանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «ԳԱԶ-5204» մակնիշի 26 LS 998 պ/հ (վարորդ` 1958 թ. ծնված Ռ. Ա. ) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 40 մ), վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: