Սիրուշոն հրապարակել է առաջին կադրերը նոր «Արմատ» ալբոմից
LifestyleՍիրուշոյի երկրպագուներին իսկապես հիանալի անակնկալ է սպասվում։ Սիրված երգչուհին օրեր առաջ տեղեկացրեց նրանց, որ պատրաստվում է թողարկել նոր ալբոմ, որը կոչվելու է «Արմատ»։ 29-ամյա արտիստը նաեւ սոցցանցերի իր էջերում տեղադրել էր նոր ֆոտոշարքը՝ ի աջակցություն սպասվելիք ալբոմի։
Իսկ հիմա տաղանդավոր երգչուհին հրապարակել է ալբոմի առաջին երգի առաջին կադրերը, որոնցից հասկանում եք, որ այս անգամ Սիրուշոն անդրադառնալու է 301 եւ 405թթ-ին, երբ Հայաստանը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն եւ ստեղծվեցին հայոց գրերը։
Դե ինչ, սպասենք վերջնական աշխատանքին։