Նյու Յորքում հրշեջները փրկել են վերելակում մնացած Քենդալ ու Քայլի Ջեններներին
LifestyleՆորաձեւության շաբաթը Նյու Յորքում կհիշվի ոչ միայն ցուցադրություններով ու երեկույթներով, այլեւ այն հետաքրքրաշարժ իրավիճակով, որում հայտնվել էին Քենդալն ու Քայլին:
Աղջիկները իրենց ընկերուհիների՝ Հեյլի Բորդուինի ու Ջորդեն Վուդսի հետ դուրս էին եկել իրենց Նյու Յորքի բնակարանից, նստել վերելակ, իսկ արդեն առաջին հարկում վերելակը չէր ուզում թողնել, որ աղջիկները դուրս գան (լավ ճաշակ ունի կանանց հարցում): Մի խոսքով վերելակի դուռը արգելափակվել էր ու չէր բացվում:






Քենդալ Ջենները արդեն խուճապի էր մատնվել, սակայն ընկերուհիներից մեկը գլխի է ընկել, որ կարելի է 911զանգահարել:

«Իմ կյանքի ամենասարսափելի մղձավանջը. մենք մնացել էինք վերելակում»- գրել է Քայլին միկրոբլոգում:

Քաջ հրշեջները 20 րոպեից ժամանել են պատահարի վայր ու մինչ աղջիկները սուսուփուս նստած էին վերելակի խցում, փրկարարներն արագ բացել են դուռը:


Ռեփեր Թայգայի երջանկությանը սահման չկար, երաժիշտը սպասում էր Քայլիին, որը Քենդալի հետ միասին միկրոբլոգներում լուսանկարներ էր հրապարակել վերելակից:

Քենդալն ու Քայլին այնքան շնորհակալ էին հրշեջներին, որ լուսանկարվել են նրանց հետ:
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ AKM-GSI, Snapchat