Սեքսուալ Քայլի Ջենները՝ ցնցող զգեստով Նյու Յորքում
LifestyleՆյու Յորքում Նորաձեւության շաբաթն ակնհայտորեն հարմարեցված է միայն Քարդաշյան-Ջեններ ընտանիքին։

Ոչ ոք չի կարող Նորաձեւության շաբաթն այնպես գովազդել, ինչպես անում են Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը, Քենդալն ու Քայլին:

Քանյե Ուեսթի հավաքածուի ցուցադրությունից հետո լրատվամիջոցներըը գրում են միայն Քիմի եւ քույրերի մասին, այլ ոչ թե նորաձեւության մյուս հայտնի տների ցուցադրությունների:

Եվ այսպես՝ ուշադրությունը բեւեռենք Քայլի Ջենների վրա, որը երեկ քրոջ հետ փակված էր մնացել վերելակում, իսկ արդեն երեկոյան իր սիրեցյալ ռեփեր Tyga-ի հետ ուղեւորվել էր Provocateur գիշերային ակումբ, որտեղ երաժիշտը պետք է ելույթ ունենար:



Ի դեպ, Քայլիի մատին շողշողում էր այն նույն մատանին, որը լրատվամիջոցների պնդմամբ՝ նշանադրության մատանի է:


Մինչդեռ Քայլին իր Snapchat-ում նշել է, որ դա ընդամենը «մատանի խոստում է» (դա արեւմտյան ավանդույթ է, այդպիսի մատանին promise ring է կոչվում. այն նվիրում են մինչ նշանադրության մատանին):

Եթե դա «մատանի խոստում է», ապա ինչպիսին կլինի նշանադրության մատանին:


Նշենք, որ Քանյե Ուեսթը Քայլիի սիրեցյալին ներառել է իր լեյբլում:
Ակումբի հավաքույթում «փայլել են» Քայլիի ընկերուհիները՝ Ջասթին Սքայը եւ Ջորդեն Վուդսը:


Այնուամենայնիվ, «բռնացրել են» նաեւ նախկին ընկերոջը՝ Ջեյ Լո Քասպեր Սմարթին:

Այնտեղ է եղել նաեւ մոդել Հեյլի Սթեյնֆիլդը:

Աղբյուրը՝Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI–ի, Spash, Snapchat–ի, Getty–ի, Startracks–ի, GC Images–ի